ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 161-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 140,000,000 դրամ արժողությամբ «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.05.24 N 335-Ա)
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «ԿԱՐԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00054589) 2024 թվականի հունվարի 22-ին կնքված՝ N ՎԸ-002/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սուրբ Թադեոս եկեղեցու պարսպի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 10,689,791 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 161-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրանտ Վարդանյան 6, ՀՎՀՀ՝ 02269952) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Իրականացման վայրը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպություն - Սուրբ Թադեոս եկեղեցի (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1), բնագավառը՝ հոգևոր: |
6. |
Ծրագրի բյուջեն |
140,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցի (Հայաստանի հանրապետություն, քաղ. Մասիս, 1-ին փողոց, 22/1) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արարատյան Հայրապետական թեմ» կրոնական կազմակերպության Սուրբ Թադեոս եկեղեցու համար անհրաժեշտ է կազմակերպել եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ապրանքների ձեռքբերում և ներմուծում: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի՝ 140,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ապրանքների ձեռքբերում և ներմուծում՝ 140,000,000 դրամ գումարի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
(հավելվածը լրաց. 26.04.24 N 302-Ա, փոփ. 15.05.24 N 335-Ա, 25.11.24 N 816-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
06.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |