Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 812-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Դիլարս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00522055) 2024 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված՝ N 128/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի Մյասնիկյան 2 հողամաս հասցեում հողային, արտաքին տեսահսկման համակարգի և վթարային ելքերի նշանների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 22,960,724.10 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջի Էյ Թի Քաթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00866378) 2024 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N 2210/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի Մյասնիկյան 2 հողամաս հասցեում գտնվող շենքում ապակիների թաղանթապատման աշխատանքների իրականացում՝ 1,181,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|