Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն.-0618-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.1992-по сей день)
Первоисточник
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
06.05.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
06.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի առաջնակարգ նշանակությունը հանրապետության կյանքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի վերջնական նախագիծը:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերոհիշյալ նախագիծն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


6 մայիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հ.ն.-0618-1