ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4383-Ա |
«12» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գիմաս» ՍՊԸ-ի տնօրեն Արտուշ Պապոյանի դիմումը՝ Շիրակի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող շինությունների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.28112018-01-0268 վկայական) զբաղեցրած 2000.0քմ /600.0քմ+1400.0քմ/ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի 17.09.2024թ. հ.Կ-17092024-01-0080 «Գույքի նկատմամբ իրավունքների /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշումը, 06.06.2024թ. հ.4132-02 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կադաստրի կոմիտեին ուղղված գրությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 03.07.2024թ. հ.ԴԳ 4185, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 08.07.2024թ. հ.ՄՇ/26352, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 02.07.2024թ. հ.53/53.13/2740-2024 գրությունները:
Քննարկվող` 2000.0քմ /600.0քմ+1400.0քմ/ մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 01-011-0134-0100, 01-011-0134-0002) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.43-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-118650-24 եզրակացությունը.
1. Շիրակի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28112018-01-0268 վկայականի համաձայն «Գիմաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած 2000.0քմ /600քմ+1400քմ/ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) ընկերությանը՝ տարածագնահատման 8-րդ գոտու շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 32.354.000 (երեսուներկու միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, ընկերության հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|