Գլխավոր տեղեկություն
Номер
N 4440-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 20.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
15.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
15.11.2024
Дата вступления в силу
21.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4440-Ա

«15» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.46/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԷԼԲԱՏ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղալթախչյանի դիմումը` Բագրատունյաց փողոցի հ.46/10 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 28.07.2011թ. հ.2825723 վկայական) հողամասի համար 19.05.2011թ. կնքված հ.49/Կ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով.

1. Լիազորել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ԷԼԲԱՏ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղալթախչյանի հետ կնքել Բագրատունյաց փողոցի հ.46/10 հասցեում գտնվող 10.0քմ մակերեսով հողամասի համար 19.05.2011թ. կնքված հ.49/Կ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ կատարելով համապատասխան փոփոխություն գույքի կառուցապատման բազայում:

2. Ընդունել ի գիտություն, որ կառուցապատման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրից ծագող իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան