հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ո ր ո շ ու մ
16 Մարտի 1992 թվականի N 154
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների վարձատրության ֆոնդը` տարեկան 742,2 հազար ռուբլի:
2. Թույլատրել փախստականների հարցերի պետական վարչությանը ունենալ վարչության պետի 3 տեղակալ, որից` մեկ առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:
3. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը ենթարկել «Որոնում» ինժեներատեխնիկական կենտրոնը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտե ստեղծելու մասին» N 503, 1991 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի և կենտրոնական ապարատի կառուցվածքի հաստատման մասին» N 4 որոշումները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |