Գլխավոր տեղեկություն
Номер
N 4339-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.11.2024
Дата вступления в силу
14.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4339-Ա

«08» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

08.11.2024թ.

հ. 4339-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Մարատ Պետրոսյան

Հաղթանակ փողոց, հ.16

բնակելի տուն

Մարատ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ փողոցի հ.16 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.04062019-01-0271/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.2/6

01073YZCURM6

 

2

Էլիզա Մարգարյան

Նոր Արեշ 12-րդ փողոց, հ.158 և հ.156/1

հողամաս

Էլիզա Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 12-րդ փողոցի հ.158 և հ.156/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30042024-01-0024 և հ.22072024-01-0378/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Արեշ 12-րդ փողոց, հ.158

01053SNUWHCK

 

3

Վասյա Գալստյան

Գուլակյան փողոց, հ.107

բնակելի տուն

Վասյա Գալստյանին պատկանող, Գուլակյան փողոցի հ.107 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հատակագիծ՝ 14.08.1989թ./ տրամադրել հասցե՝ Ա. Գուլակյան փողոց, հ.107/1

01033SCWBKPU

 

4

Վարդան Աթյան

Շարա Տալյան փողոց, հ.8/1

բնակելի տուն

Վարդան Աթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շարա Տալյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.27122022-01-0055, ընդ. բաժ.՝ 41.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 46.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շարա Տալյան փողոց, հ.8/4

01063JAKYBTN

 

5

Վարդան Աթյան

Շարա Տալյան փողոց, հ.8/1

բնակելի տուն

Վարդան Աթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շարա Տալյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.27122022-01-0055, ընդ. բաժ.՝ 41.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 27.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շարա Տալյան փողոց, հ.8/5

01063DFAE5S2

 

6

Վարդան Աթյան

Շարա Տալյան փողոց, հ.8/1

բնակելի տուն

Վարդան Աթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շարա Տալյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.27122022-01-0055, ընդ. բաժ.՝ 41.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շարա Տալյան փողոց, հ.8/6

01063F4SCJGA

 

7

Վարդան Աթյան

Շարա Տալյան փողոց, հ.8/1

բնակելի տուն

Վարդան Աթյանին սեփականության իրավունքով պատկանող, Շարա Տալյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.27122022-01-0055, ընդ. բաժ.՝ 41.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 30.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շարա Տալյան փողոց, հ.8/7

01063CDSLJRA

 

8

Ոսկան Ոսկանյան

Աշտարակի խճուղի, հ.43/13 և հ.51/19

հողամաս

Ոսկան Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.43/13 և հ.51/19 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.25102024-01-0079 և հ.23102024-01-0395/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.43/13

010136JT4QQT

 

9

Նապոլեոն Ստեփանյան

/լիազորված անձ/

Նարեկ Ստեփանյան

/սեփականատեր/

Ծարավ աղբյուրի փողոց, հ.55/9 շենք, հ.43

բնակարան

Նարեկ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/9 շենքի հ.43 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22082024-01-0057, ընդ. բաժ. 1.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 15.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծարավ Աղբյուրի փողոց, հ.55/9 շենք, բն.43/1

01023WGSHBDH

 

10

Հրաչյա Խանդանյան

Նոր Արեշի 9-րդ փողոց, հ.56

բնակելի տուն

Հրաչյա Խանդանյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Արեշի 9-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող 118.12քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.01112024-01-0263, հող. 205.85քմ/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 9-րդ փողոց, հ.56/2

01053KNUP9UD

 

11

Տաթևիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Արմեն Մելիքյան

Մաշտոցի պողոտա, հ.2/3

շինություն

Արմեն Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Մաշտոցի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող շինության /վկ. հ.07082017-01-0191/ բաժանման հատակագծով առանձնացվող 1026.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մաշտոցի պողոտա, հ.2/4

01063NDDQCXJ

 

12

Գրետա Մուրադյան և Անուշ Պապիկյան

/լիազորված անձ/

Աննա, Ռուզաննա, Գոհար և Տիգրան Մուրադյաններ

Ա. Մանթաշյան փողոց 1-ին նրբանցք, հ.16

բնակելի տուն

Աննա, Ռուզաննա, Գոհար և Տիգրան Մուրադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ա. Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի հ.16 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.15102024-01-0269/ բաժանման հատակագծով առանձնացվող 207.32քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Մանթաշյան փողոց, նրբանցք, հ.6/24

01113VR64DS3

 

13

Գրետա Մուրադյան և Անուշ Պապիկյան

/լիազորված անձ/

Աննա, Ռուզաննա, Գոհար և Տիգրան Մուրադյաններ

Ա. Մանթաշյան փողոց 1-ին նրբանցք, հ.16

բնակելի տուն

Աննա, Ռուզաննա, Գոհար և Տիգրան Մուրադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ա. Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի հ.16 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.15102024-01-0269, սեփ. շինություն 20.0քմ, ընդ.բաժնային 70.0քմ / բաժանման հատակագծով առանձնացվող 201.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Մանթաշյան փողոց, նրբանցք, հ.6/25

01113FVJTACH

 

14

Տաթևիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

«Լուիզաս» ՍՊԸ

/սեփականատեր/

Ալ. Մյասնիկյան պողոտա, հ.22, հ.22/2, հ.22/4 և հ.38/7

հողամաս

«Լուիզաս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ալ. Մյասնիկյան պողոտայի հ.22, հ.22/2, հ.22/4 և հ. 38/7 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.03092024-01-0102, հ.03092024-01-0170, հ.01032019-01-0014 և հ.03092024-01-0025/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ալ. Մյասնիկյան պողոտա, հ.38

01083HK4PYMY

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան