ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1443-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմում) ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային մոնիտորինգային մարմինների հետ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝
1) ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
(1-ին կետը լրաց. 18.11.24 N 1031-Ա)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1443-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի օգնական (հանձնաժողովի քարտուղար)
ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ ներքին գործերի նախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
(հավելվածը փոփ. 09.08.22 N 914-Ա, լրաց., փոփ. 14.04.23 N 418-Ա, լրաց. 19.04.24 N 371-Ա, 18.11.24 N 1031-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1443-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի կարգավորման առարկան են հանձնաժողովի խնդիրները, գործառույթները և հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային մոնիտորինգային մարմինների հետ աշխատանքներում ուշադրության արժանի հարցերը վերհանելու նպատակով ստեղծվող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) այդ աշխատանքների իրականացման ապահովման նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում դիտարկումներ, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
(1-ին կետը լրաց. 18.11.24 N 1031-Ա)
2. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների իրականացումն է՝ ներառյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, միջազգային կառույցների (այդ թվում՝ մոնիտորինգային մարմինների) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները կատարելու, համապատասխան զեկույցները պատրաստելու և հետագա անհրաժեշտ քայլերն ապահովելու նպատակով գործընթացների իրագործումը:
(3-րդ կետը խմբ. 18.11.24 N 1031-Ա)
4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) կազմակերպում է քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերով.
2) քննարկումների արդյունքներից ելնելով՝ մշակում է առաջարկություններ միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված պետական կառավարման համակարգի և այլ իրավասու մարմինների համար և աջակցում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.
3) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.
4) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
6. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում փոխարինում է հանձնաժողովի նախագահին։
7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է լիագումար նիստերի և նիստերի միջոցով:
(7-րդ կետը լրաց. 14.04.23 N 418-Ա)
8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, իսկ լիագումար նիստերը՝ ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
(8-րդ կետը խմբ. 14.04.23 N 418-Ա)
9. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:
9.1. Հանձնաժողովի շրջանակում կարող է ստեղծվել Եվրոպական դատարանի վճիռների կատարման իրականացումն ապահովող աշխատանքային խումբ:
(9.1-ին կետը լրաց. 18.11.24 N 1031-Ա)
9.2. Հանձնաժողովի շրջանակում ստեղծվում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման մեխանիզմ՝ աշխատանքային խումբ, որի համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը։ Աշխատանքային խմբի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, որն ապահովում է նաև մարդու իրավունքների ոլորտում միասնական արտաքին քաղաքականության ձևավորումն ու իրականացումը:
(9.2-րդ կետը լրաց. 18.11.24 N 1031-Ա)
10. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի քարտուղարը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկա- վարի օգնականն է։
(10-րդ կետը փոփ. 09.08.22 N 914-Ա)
11. Հանձնաժողովի նիստերին սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված պետական մարմնի անդամի մասնակցությունը կախված է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի բնույթից։
12. Հանձնաժողովի նիստերին սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված անդամի բացակայության դեպքում, վերջինիս փոխարինում է ոլորտը համակարգող տեղակալը։ Մարդու իրավունքների պաշտպանի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է համապատասխան դեպարտամենտի ղեկավարը։
13. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք։
14. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) սահմանում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ցանկը.
2) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 3 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց.
3) ամփոփում է հանձնաժողովի աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները:
(հավելվածը փոփ. 09.08.22 N 914-Ա, լրաց., խմբ. 14.04.23 N 418-Ա, 18.11.24 N 1031-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |