ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4382-Ա |
«12» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Ադամյանի 27.10.2020թ. հ.Ա10774 և Վարդան Ադամյանի լ/ա Արմեն Օհանյանի 20.08.2024թ. հ.Դ-105758-24 դիմումները՝ Չարենցի փողոցի հ.72/1 հասցեում գտնվող, Վարդան Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18042017-01-0073 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի հ.ՎԲ/10271/05/20 դատական ակտը:
Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1746-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 3-րդ գոտում (ծածկագիր՝ 01-006-214-228, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի h.470-Ն որոշում, տող՝ 45304):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետով, ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1746-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-105758-24 և Ն/53430-24 եզրակացությունները.
1. Չարենցի փողոցի հ.71/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Ադամյանին պատկանող շինության զբաղեցրած 0.00234հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջինիս՝ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1746-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 593190 (հինգ հարյուր իննսուներեք հազար հարյուր իննսուն) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Վարդան Ադամյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի կադաստրային արժեքը հողամասի ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման առաջին կետը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|