Գլխավոր տեղեկություն
Номер
N 1023-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.11.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2024
Дата вступления в силу
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1023-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. «Օվերնյ-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2024 թվականի նոյեմբերի 20-23-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պարույր Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Արման Խոջոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

4. Վաչե Տերտերյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

5. Լևոն Օհաննեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նիստով հաստատված հիմնադրամի 2024 թվականին կանխատեսվող եկամուտների և ծախսերի վերաբերյալ նախահաշվի հիման վրա:

6. Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:

7. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարել՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

8. Պատվիրակության անդամներին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել հնգօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2024 թ.

N 1023-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (20.11.2024 թ.-23.11.2024 թ.)

Ա. Խոջոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (19.11.2024 թ.-22.11.2024 թ.)

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (19.11.2024 թ.-22.11.2024 թ.)

Լ. Օհաննեսյան

- «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (18.11.2024 թ.- 22.11.2024 թ.)

Ռ. Ղուկասյան - ՀՀ Սյունիքի մարզպետ (19.11.2024 թ.-23.11.2024 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան