ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1801-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ գյուղ Գարգառ Կենտրոնական փողոց 50/1 հասցեում գտնվող 0․11977 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15052024-06-0047, այսուհետ՝ գույք 1) և մարզ Լոռի, համայնք Գյուլագարակ գյուղ Գարգառ Կենտրոնական փողոց 50 հասցեում գտնվող 178․99 քառ. մետր մակերեսով մանկապարտեզի շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․05688 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 15052024-06-0046, այսուհետ՝ գույք 2) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գարգառ գյուղի վարչական տարածքում կրթահամալիր (այսուհետ՝ կրթահամալիր) կառուցելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ը և գույք 2-ը՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր.
3) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (կրթահամալիրի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կոմիտե ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել կրթահամալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կրթահամալիրի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|