Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն.-0653-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/15-16 հոդ.287, 15 հունիսի 1992
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
15.06.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
15.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-17-Ի ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի կտրուկ սրման հետևանքով դադարեցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի հունիսի 15-17-ի նիստերի աշխատանքը:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի, արտաքին հարաբերությունների հարցերի, պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովներին և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին քաղաքական քննարկման նախնական փուլում արված առաջարկություններն ու դիտողությունները, նախապատրաստել հարցի վերջնական քննարկումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


15 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0653-1