Գլխավոր տեղեկություն
Номер
N 4258-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 07.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
05.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
05.11.2024
Дата вступления в силу
08.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4258-Ա

«05» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.80 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նարինե Մարգարյանի դիմումը՝ Արամի փողոցի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.80 հասցեում գտնվող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.04.2014թ. հ.30042014-01-0149 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող շինության զբաղեցրած հողամասը գտնվում է բնակելի կառուցապատման գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության 09.01.2024թ. հ.Դ-161591-23 և 22.10.2024թ. հ.Դ-127618-24 եզրակացությունները.

1. Արամի փողոցի հ.80 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նարինե Մարգարյանին պատկանող՝ 561.65քմ մակերեսով բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Արամի փողոցի հ.80 հասցեում գտնվող 0.02113հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել հասարակական կառուցապատման:

3. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը (561.65քմ) հաշվառել որպես հասարակական նշանակության։

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան գործառական և հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան