Գլխավոր տեղեկություն
Номер
N 4331-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 12.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.11.2024
Дата вступления в силу
13.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4331-Ա

«08» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑ Հ.107/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 27.09.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Հ.Արամյան» ՍՊԸ-ի կողմից 11.01.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Էվըլայն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 09.08.2023թ. տրված եզրակացությունը, ընդհանուր բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 10.08.2023թ. տրված ԱՏ-10082023-01-0494 տեղեկանքը և ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով Նունե Առուստամյանի` ի դեմս ներկայացուցչի դիմումները (29.12.2021թ. հ.Ս-19346, 13.01.2022թ. հ.Ս-256, 14.03.2022թ. հ.Ս-1702, 30.06.2022թ. հ.Դ-43261-22, 06.12.2022թ. հ.Դ-116101-22, 16.08.2023թ. հ.Դ-100310-23).

1. Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց հ.107/1 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման 09.09.2020թ. հ.09092020-01-0181 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022K1KTCF) հանդիսացող հողամասում քաղաքացի Նունե Սարգսի Առուստամյանի կողմից ինքնակամ իրականացված 46.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը` որից բնակելի տուն /աստիճանահարթակ` 2.4 քառ.մետր, ձեղնահարկ` 24.6 քառ.մետր/` 27.0 քառ.մետր, հասարակական շինություն` 19.6 քառ.մետր ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 478295 (չորս հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան