Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն-0599-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/8(1012) հոդ.186, 30 ապրիլի 1992
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
20.04.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
20.04.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-22-Ի ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի ապրիլի 20-22-ի նիստերի հետևյալ օրակարգը:

Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները

(Հայաստանի Հանրապետության կառավարություն)

 

Ազատ գների և սակագների համակարգին անցնելու պայմաններում տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն)

 

Օրենք միջազգային արժութային ֆոնդին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի

Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային

և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին (երկրորդ ընթերցում)

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին

հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին (երկրորդ ընթերցում)

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին

հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին (քաղաքական քննարկում)

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի

Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին

հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին

հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

 

Հողի սեփականաշնորհման և գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի

Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային

և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք սահմանադրական դատարանի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

անկախ պետականության հաստատման և ազգային

քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք հասարակական կազմակերպությունների մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

անկախ պետականության հաստատման և ազգային

քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային ապահովության մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք բնակչության եկամուտների ինդեքսավորման մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի

Հանրապետության Գերագույն խորհրդի առողջապահության

և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք ազգային արխիվային ֆոնդի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

լրատվության հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք ռադիոյի և հեռուստատեսության մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

լրատվության հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք պատգամավորի կարգավիճակի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)

 

Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին և Հայաստանի Հանրապետության նախագահի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին

(Ռ. Հ. Թորոսյան, Խ. Մ. Հարությունյան) 

 

Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)

 

Բնակարանների սեփականաշնորհման հիմնադրույթների մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով)

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

իրավական հարցերի մշտական հանձնաժողով)

 

Տեղական ինքնակառավարման օրենքի հիմնադրույթների մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի

տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով)

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի ապրիլի 11-ի որոշման մասին

Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքների մասին

(Գործադիր իշխանությունների որոշումներով հանրապետությունում

սեփականաշնորհման և ապապետականացման

գործընթացն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին (քաղաքական քննարկում)

(Հայաստանի Հանրապետության կառավարություն)

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի ընտրություններ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղարի ընտրություններ:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


20 ապրիլի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0599-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան