Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.09.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
11.09.2024
Дата вступления в силу
11.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2000/04/21
2024 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2000/04/21

Նախագահող դատավոր`

 Դ. Սերոբյան

Դատավորներ`

 Ա. Պետրոսյան

 Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի սեպտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՄՈՍՕՐԳՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի` «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշման դեմ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.09.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Արթուր Առուշանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ:

Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ հաստատվել է նաև Էկոնոմիկայի նախարարության պահանջը 155.333.966 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ, և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, իսկ մնացած՝ 115.002.095 ՀՀ դրամի պահանջի մասով, գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը բավարարվել է՝ 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը վերսկսվել է։

Դատարանի 21.07.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջը ճանաչվել է օրինական և հիմնավորված, ու այն Կազմակերպության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2022 թվականի որոշմամբ Դատարանի 21.07.2022 թվականի որոշման դեմ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11.01.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.07.2022 թվականի «Առարկությունների քննարկման արդյունքների մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին ու 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 490-րդ, 491-րդ և 493-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 66-րդ, 84-րդ, 85-րդ, 379-րդ ու 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, դրանք չի դարձրել քննարկման առարկա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունն օբյեկտիվորեն զրկված է եղել այն հանգամանքը պարզելու հնարավորությունից, որ ստացված երինջներն իրականում պայմանագրի առարկային համապատասխանող այն ապրանքը չեն, որի ձեռքբերմանն ի սկզբանե ուղղված է եղել նրա կամքը։ Փաստացի Կազմակերպությունը գտնվել է մոլորության մեջ՝ ելնելով ողջամտության կանխավարկածից, պետության նկատմամբ դրսևորվող վստահության սկզբունքից։ Ստանալով մատակարարված երինջները՝ Կազմակերպությունը չգիտեր և օբյեկտիվորեն չէր կարող իմանալ կամ պարզել դրանց տոհմային ծագման համապատասխանությունը պայմանագրի առաջին հավելվածով սահմանված բնութագրին։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության մոտ երինջների՝ hոլշտին ցեղատեսակին պատկանելը կասկած է հարուցել (և գործնականում օբյեկտիվորեն կարող էր հարուցել միայն) այն պահից, երբ ընդունված երինջների մոտ սկսել են դրսևորվել այլ՝ հոլշտին ցեղատեսակին ոչ բնութագրական հատկանիշներ (տարբերություններ են նկատվել կաթնատվության առումով, ինչը հստակ ցուցիչ է հոլշտին ցեղատեսակին անհամապատասխանությունը նկատելու համար)։

Չնայած կենդանիների հանձնման-ընդունման արձանագրություններն ստորագրվել են կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից, այնուամենայնիվ, դրանցով հնարավոր չէ պարզել մատակարարված կենդանիների՝ պայմանագրի տեխնիկական բնութագրին համապատասխանելու հանգամանքն ու տվյալ տեսակի ապրանքի զննության միակ արդյունավետ եղանակը փորձաքննությունն է, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը ոչ միայն վերաբերելի չի համարել թիվ 35411910 փորձագիտական եզրակացությունը, որով հենց հաստատվում են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, այլև գտել է, որ գործով փորձագետի եզրակացության բացակայությունը չի կարող ազդել գործի ելքի վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Կազմակերպությունից պահանջվել է վճարել միանգամայն այլ բնութագրական հատկանիշներով այնպիսի ապրանքի համար, որը չի օգտագործվելու և որից օգուտներ չեն ստացվելու ի սկզբանե ակնկալվող ապրանքի նպատակային նշանակությանը համապատասխան։ Եթե Կազմակերպությունն ի սկզբանե իմանար, որ գնում է խառնարյուն, ոչ մաքրացեղ հոլշտին ցեղատեսակի երինջներ, ապա չէր պարտավորվի դրանց համար վճարել իրենց արժեքը մի քանի անգամ գերազանցող գումար։

Ինչպես ինքը, այնպես էլ Կազմակերպությունն ընդունում են, որ մատակարարված 171 երինջներից 60-ը համապատասխանում են պայմանագրով նախանշված բնութագրին և պահանջներին, չեն առարկում դրանց ստացման դիմաց Կազմակերպության ունեցած վճարման պարտավորության դեմ, պատրաստ են վճարել անգամ ստացված ոչ պատշաճ ապրանքի՝ խառնարյուն 111 մսատու երինջների համար։

Սկզբնական ակներև թերություններն ի հայտ են եկել դեռևս 2016 թվականին, որոնց մասին Էկոնոմիկայի նախարարությունը պատշաճ կարգով ծանուցվել է։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ կենդանիների հանձնման-ընդունման ժամանակ անհնար է եղել համապատասխան զննում կատարելը՝ կապված ապրանքի յուրահատկության հետ, իսկ դրանց զննության միակ արդյունավետ եղանակը կարող էր լինել փորձաքննությունը, քանի որ մակերեսային զննման համար ակնդետ անհամապատասխանությունները կարող էին ի հայտ գալ միմիայն որոշակի ժամանակ անց։ Այն հանգամանքը, որ հանձնման-ընդունման արձանագրություններն ստորագրվել են կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից՝ ինքնին չեն վկայում այն մասին, որ մատակարարված կենդանիները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին նախևառաջ այն պատճառով, որ հենց ինքը՝ Կազմակերպությունը, եղել է մոլորության մեջ։

Տվյալ դեպքում հենց մաքրացեղ հոլշտին ցեղատեսակի երինջների մատնանշումը, շեշտումը պայմանագրում վկայում է, որ հենց այդ տեսակի անհատականացման տվյալներով երինջներ գնելուն է ուղղված եղել Կազմակերպության կամահայտնությունը։

Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ կապված փորձագետի եզրակացության վերաբերելի չլինելու հետ, առնվազն անհիմն է, առարկայազուրկ, մինչև անգամ՝ խիստ կասկածելի, հիմնված բեկանված դատական ակտի տառացի կրկնության վրա։ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 10092020 թվականի թիվ 35411910 փորձագիտական եզրակացության մեջ մանրամասն նկարագրված են փորձաքննության կատարման հիմքերը, եզրակացության հետևությունների հանգման տրամաբանական ընթացքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշումը և կայացնել նոր որոշում՝ 115.002.095 ՀՀ դրամի մասով Էկոնոմիկայի նախարարության պահանջի գրանցումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գյուղատնտեսության նախարարության (Էկոնոմիկայի նախարարության իրավանախորդն է, այսուհետ նաև՝ Վաճառող) և Կազմակերպության (այսուհետ նաև՝ Գնորդ) միջև 05.10.2016 թվականին կնքվել է տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր), որի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետով Գնորդին որպես սեփականություն հանձնել Պայմանագրի թիվ 1 Հավելվածով նախատեսված տոհմային կենդանիները, իսկ Գնորդը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար տարաժամկետ վճարման պայմանով:

Պայմանագրի 2.2.3-րդ կետի համաձայն՝ Վաճառողը պարտավորվել է Գնորդին հանձնել Պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ Պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետում։

Պայմանագրի 31-ին կետի համաձայն՝ Պայմանագրի թիվ 1 Հավելվածում նշված ապրանքի ընդհանուր գինը կազմում է 190874851,2 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր միավորի գինը սահմանված է Պայմանագրի թիվ 1 հավելվածով (հավելված 1-ին, գ.թ. 137-142).

2) Գյուղատնտեսության նախարարության և Կազմակերպության միջև կազմվել է հանձնման-ընդունման թիվ 1 արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 02.06.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 33 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 36.835.497,6 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 149).

3) Գյուղատնտեսության նախարարության և Կազմակերպության միջև կազմվել է թիվ 2 հանձնման-ընդունման արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 07.06.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 33 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 36.835.497,6 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 150).

4) Գյուղատնտեսության նախարարության և Կազմակերպության միջև կազմվել է թիվ 3 հանձնման-ընդունման արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 14.06.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 12 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 13.394.726 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 151).

5) Գյուղատնտեսության նախարարության և Կազմակերպության միջև կազմվել է թիվ 4 հանձնման-ընդունման արձանագրությունը, որում նշվել է, որ Պայմանագրի շրջանակներում Վաճառողը 21.07.2016 թվականին իրականացրել է հոլշտին ցեղատեսակի 93 տոհմային երինջների մատակարարում՝ ընդհանուր 103.809.129 ՀՀ դրամ արժողությամբ (հավելված 1-ին, գ.թ. 152).

6) Կազմակերպության կողմից Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին 13.07.2016 թվականին հասցեագրվել է թիվ 7/2-2016 գրությունը նաև այն մասին, որ «(․․․) Փաստացի ստացել ենք 78 գլուխ հոլշտին տեսակի տոհմային երինջներ, որոնք թեև համապատասխանում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված տեխնիկական բնութագրի չափանիշներին, սակայն ունեն մի շարք վնասվածքներ և թերություններ, որոնք բնորոշ չեն Հոլշտին ցեղատեսակի տոհմային երինջների միջազգային չափանիշներին: (․․․) մատակարարված երինջներից LT000006645571 նույնականացման համարով հոլշտին ցեղատեսակի երինջի մոտ տեղի է ունեցել վիժում, որն, ըստ անասնաբույժի տված եզրակացության, արդյունքն է այն բանի, որ ճանապարհին՝ տեղափոխման ընթացքում, եղջերավոր երինջների կողմից հարվածներ են տեղի ունեցել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քանի որ երինջի մարմնի վրա առկա են հարվածների հետքեր և սպիացած վերքեր: Համարում եմ, որ դա մատակարարի կողմից անպատշաճ գործողությունների հետևանք է, քանի որ մատակարարվել է երինջներ, որոնց մոտ եղջյուրները կտրված չեն եղել։ (․․․) մատակարարված երինջներից LT000006638313 նույնականացման համարով հոլշտին ցեղատեսակի երինջը անկում է ապրել որոշակի ժամանակ հիվանդ լինելուց և բուժում ստանալուց հետո (․․․): Երինջների մատակարարումը չավարտված՝ արդեն իսկ մատակարարի կողմից մատակարարված կենդանիների որակի հետ կապված առկա են խնդիրներ։ (․․․)։ Խնդրում եմ Ձեր միջամտությունը նշված խնդիրների լուծման հարցում՝ մասնավորապես մատակարարի կողմից ոչ պատշաճ որակի Հոլշտին ցեղատեսակի երինջների փոխարինումը նոր առողջ և տեխնիկական պահանջներին համապատասխան երինջներով» (հավելված 3-րդ, գ.թ. 109, 110).

7) 19.07.2016 թվականին Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի ժ/պ-ի կողմից կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վերը նշված հարցին ընթացք տալու նպատակով 15072016 թվականին կատարվել է աշխատանքային այց Կազմակերպություն, որտեղ ուսումնասիրվել են ներկրված ու տարաժամկետ վճարման պայմանով տնտեսությանը հատկացված Հոլշտին ցեղի երինջների առողջական վիճակը և համապատասխանելիությունը պետության կարիքների համար տոհմային երինջների մատակարարման պետական գնման պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջներին: Կազմվել է արձանագրություն այն մասին, որ քննարկման և կենդանիների զննման արդյունքում հատկացված 78 գլուխ Հոլշտին ցեղատեսակի երինջները համապատասխանել են Պայմանագրով սահմանված պահանջներին, իսկ Կազմակերպության գրությունը կրում է տեղեկատվական բնույթ, ու ոչ մի պարտավորություն Գյուղատնտեսության նախարարության նկատմամբ չի ենթադրում (հավելված 3-րդ, գ.թ. 107, 108).

8) Կազմակերպության կողմից Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին 29.07.2016 թվականին հասցեագրվել է թիվ 7/4-2016 գրությունը, որով Կազմակերպությունը, հայտնելով, որ ավարտվել է տոհմային երինջների մատակարարման գործընթացը, որի յուրաքանչյուր փուլում ստորագրվել են հանձնման-ընդունման արձանագրություններ, Կազմակերպության կողմից ընդունված երինջները համապատասխանում են տեխնիկական բնութագրերին և Կազմակերպությունը պատրաստ է կնքել համապատասխան պայմանագիր, երաշխավորել է, որ Պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան Կազմակերպությունը կկատարի Պայմանագրով սահմանված վճարումները (հավելված 3-րդ, գ.թ. 106).

9) Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կազմակերպության, Գոռ և Արմեն Խեչոյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որը 21082017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 13.09.2018 թվականին վարույթ է ընդունվել Կազմակերպության հակընդդեմ հայցն ընդդեմ Գյուղատնտեսության նախարարության իրավահաջորդ Էկոնոմիկայի նախարարության՝ ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու պահանջի մասին։

Նշված՝ թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ Զարգարյանը, բավարարելով Կազմակերպության միջնորդությունը, 24092019 թվականին որոշում է կայացրել դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Փորձագետին առաջադրվել են հետևյալ հարցերը՝

- «արդյո՞ք Գյուղատնտեսության նախարարության կողմից «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ին մատակարարված երինջները համապատասխանում են կողմերի միջև 05.10.2016 թվականին կնքված ՀՀ Ն-ԵԱ13 պայմանագրի առարկա հանդիսացող Հավելված 1-ով սահմանված երինջների բնութագրին, չափանիշներին և որակական հատկանիշներին,

- եթե ոչ, ապա ինչումն է կայացել որակական բնութագրերի շեղումները, որքան են այդ շեղումները ազդել ապրանքի գնի վրա,

- որքա՞ն է կազմում մատակարարված ապրանքների շրջանակներում որակական բնութագրական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքի (շեղումների) ընդհանուր շուկայական արժեքը» (հիմք՝ թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործի վերաբերյալ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում առկա նշումներ, հավելված 2-րդ, գ.թ. 42-46).

10) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ 35411910 փորձագետի եզրակացության համաձայն՝ հետազոտման ենթակա թվով 171 գլուխ կենդանիներից չափանիշներին համապատասխանում են թվով 60 գլուխ կենդանիները (…), իսկ մնացածը չեն համապատասխանում այս կամ այն հատկանիշներով (…): (…) փորձաքննությամբ ի հայտ եկած շեղումները ազդում են ապրանքի (կենդանու) գնագոյացման վրա՝ գնանկնման տեսանկյունից: Միաժամանակ պետք է նշել նաև, որ գնի փոփոխության չափի առումով նմանատիպ խառնարյուն (ոչ մաքրացեղ) ցեղատեսակների դեպքում, դրանց գնման հավանականությունը դառնում է ռիսկային կամ անկանխատեսելի: (…) Սույն փորձաքննությամբ զուտ ապրանքագիտական տեսանկյունից, դիտվում է, որ այդ ապրանքների որպես իրացման հավանական և ընդունելի գին կարող է կազմել դրանց լիկվիդային արժեքը, այսինքն տվյալ տեսակի մսի վաճառքից գոյացող արժեքը։

Փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված վերը նշված հարցերի շրջանակներում փորձագետը հետազոտել է նաև թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործում առկա՝ Գյուղատնտեսության նախարարության և Կազմակերպության միջև 05.10.2016 թվականին կնքված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 պայմանագիրը, վերը նշված թիվ 2, 3, 4 և 5 փաստերում նշված հանձնման-ընդունման թվով չորս արձանագրությունները, ինչպես նաև հանձնված՝ թվով 171 գլուխ կենդանիների անձնագրերը (հավելված 2-րդ, գ.թ. 47-61, Վճռաբեկ դատարանում ստացվել է էլեկտրոնային եղանակով).

11) թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2021 թվականին կայացված վճռով Գյուղատնտեսության նախարարության իրավահաջորդ Էկոնոմիկայի նախարարության հայցը բավարարվել է՝ Կազմակերպությունից, Գոռ և Արմեն Խեչոյաններից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 19.378.987,96 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվեգրված տույժերի գումարը՝ օրական 0,05 տոկոսի չափով՝ սկսած 01.08.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ
Կազմակերպության
հակընդդեմ հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15122021 թվականի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2021 թվականի վճիռը մասնակիորեն՝ Կազմակերպությունից գումար բռնագանձելու և Կազմակերպության հակընդդեմ հայցի մասերով, բեկանվել է, ու քաղաքացիական գործի վարույթը նշված մասերով կարճվել էմնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18052022 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2021 թվականի որոշման դեմ Էկոնոմիկայի նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք՝ թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործի վերաբերյալ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում առկա նշումներ).

12) Դատարանի 28.09.2021 թվականի վճռով Ընկերության դիմումը բավարարվել է՝ Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:

Դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Արթուր Առուշանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ:

Էկոնոմիկայի նախարարությունը Դատարան է ներկայացրել 270.336.060,95 ՀՀ դրամի չափով պահանջ՝ խնդրելով այն գրանցել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ՝ դրա հիմքում դնելով իր և Գյուղատնտեսության նախարարության միջև 05.10.2016 թվականին կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նաև այն, որ Կազմակերպությունը չի կատարել այդ պայմանագրով սահմանված՝ ապրանքի գինը վճարելու պարտավորությունը։

Էկոնոմիկայի նախարարության վերը նշված պահանջի դեմ առարկություն է ներկայացրել Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը՝ առարկությանը կցելով նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ՝ 35411910 փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև վերը նշված հանձնման-ընդունման թվով չորս արձանագրությունները։

Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ հաստատվել է նաև Էկոնոմիկայի նախարարության պահանջը 155.333.966 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ, և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, իսկ մնացած՝ 115.002.095 ՀՀ դրամի պահանջի մասով, գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը բավարարվել է՝ 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը վերսկսվել է։

Դատարանի 21.07.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջը ճանաչվել է օրինական և հիմնավորված, ու այն Կազմակերպության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ (հավելված 1-ին, գ.թ. 72-78, 101, 102, 104-107, հավելված 2-րդ, գ.թ. 2-12, 19-22 66-116, հավելված 3-րդ, գ.թ. 23-25, 123-154)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ու 379-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին, ինչպես նաև փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Անդրադառնալով վերաքննության սահմաններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումը և եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու ու դրանց գնահատական տալու պահանջն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի սահմանվել: Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին` առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և, ըստ այդմ, անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից (տե՛ս Վարդան Աթայանն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝ (…) 3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրն ու կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ(տե՛ս Վարդանուշ Բեժանյանը և մյուսներն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումների հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքում նշված բոլոր հիմքերի և հիմնավորումների հիմնավորվածության հարցը քննության առարկա դարձնելու պահանջի կատարումը ոչ թե ենթադրում է բողոքարկված դատական ակտում դրանց կապակցությամբ պարունակվող փաստարկների կրկնություն ու հիմնավորվածության պարզ վերահաստատում, այլ բողոքի յուրաքանչյուր հիմքին և հիմնավորմանը կատարված հստակ անդրադարձ ու յուրաքանչյուրի մասին եզրահանգումներ։ Վերաքննիչ վարույթի արդյունավետությունն ապահովված է, իսկ անձի բողոքարկման իրավունքը՝ լիարժեք իրականացված, եթե դատական ակտը պարունակում է բողոքում նշված յուրաքանչյուր հիմքի անհիմն կամ հիմնավորված լինելու կապակցությամբ վերադաս դատարանի պատճառաբանություններ, որոնք ուղեկցվում են դրանց հիմքում ընկած իրավական ակտերի վկայակոչմամբ։ Վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պահանջը փոխկապակցված է դատական ակտի պատճառաբանվածության պահանջի հետ, որն արդար դատական քննության իրավունքի բաղադրատարր է (տե՛ս Տրդատ Սարգսյանն ընդդեմ Արտակ Գալստյանի թիվ ԵԴ/36140/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2024 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածով ամրագրված են առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշմանը, այդ թվում նաև՝ պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները։ Նշված հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.

ա. արդյոք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում,

բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր չէ, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր չէ,

գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է,

(…)։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմամբ վերաքննիչ դատարանը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, պետք է անդրադառնա բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, նշի յուրաքանչյուրի հիմնավորվածության մասին իր պատճառաբանությունները, յուրաքանչյուրի մասով հիմնավորի, թե ինչո՞ւ է եկել այս կամ այն հետևության, ու ո՞ր իրավանորմերով է ղեկավարվել՝ նշելով դրանք գնահատելու արդյունքում իր համոզմունքի ձևավորման հիմքերը։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 28.09.2021 թվականի վճռով Ընկերության դիմումը բավարարվել է՝ Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:

Դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Արթուր Առուշանյանը նշանակվել է Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ:

Էկոնոմիկայի նախարարությունը Դատարան է ներկայացրել 270.336.060,95 ՀՀ դրամի չափով պահանջ՝ խնդրելով այն գրանցել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ՝ դրա հիմքում դնելով իր և Գյուղատնտեսության նախարարության միջև 05.10.2016 թվականին կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նաև այն, որ Կազմակերպությունը չի կատարել այդ պայմանագրով սահմանված՝ ապրանքի գինը վճարելու պարտավորությունը։

Էկոնոմիկայի նախարարության վերը նշված պահանջի դեմ առարկություն է ներկայացրել Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը՝ առարկությանը կցելով նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ 35411910 փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև վերը նշված հանձնման-ընդունման թվով չորս արձանագրությունները։

Դատարանի 17.01.2022 թվականի որոշմամբ հաստատվել է նաև Էկոնոմիկայի նախարարության պահանջը 155.333.966 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված չապահովված պահանջ, և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով, իսկ մնացած՝ 115.002.095 ՀՀ դրամի պահանջի մասով, գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այնուհետև Դատարանի 22.06.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը բավարարվել է՝ 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը վերսկսվել է։

Դատարանի 21.07.2022 թվականի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության 115.002.095 ՀՀ դրամի չափով պահանջը ճանաչվել է օրինական և հիմնավորված, ու այն Կազմակերպության պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ։

Նշված որոշմամբ Դատարանը, անդրադառնալով սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի առարկությանը՝ կապված Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված պահանջի մայր գումարը 81199297 ՀՀ դրամի և համապատասխանաբար այդ մասով հաշվարկված բոլոր տոկոսներն ու տույժերը նվազեցնելու հետ, այն պատճառաբանությամբ, որ «վերը նշված փորձագիտական եզրակացության համաձայն՝ Կազմակերպությանը հանձնված 60 գլուխ կենդանիները չեն համապատասխանել բնութագրական չափանիշներին, իսկ յուրաքանչյուր կենդանու գինը կազմում է 1.116.227,2 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում պայմանագրի ընդհանուր գնից՝ 190.874.851 ՀՀ դրամ գումարից պետք է նվազեցնել 81.199.297 ՀՀ դրամ գումարը», արձանագրել է, որ «այդ եզրակացությունը բավարար չէ հաստատված համարելու սնանկության գործով կառավարչի վկայակոչած այն փաստարկը, որ 171 տոհմային երինջները՝ հոլշտին ցեղատեսակի չեն համապատասխանում իրենց որակական և բնութագրական հատկանիշներին, քանի որ՝ նախ՝ փորձագիտական եզրակացությամբ չի նշվել, թե փաստացի ինչ կենդանիներ են տրամադրվել փորձագետին՝ փորձաքննությունն իրականացնելու համար, և արդյոք փաստացի տրամադրված կենդանիները հանդիսացել են պայմանագրի օբյեկտ հանդիսացած 171 տոհմային երինջները՝ հոլշտին ցեղատեսակի: (․․․) առաջադրած հարցին փորձագետի կողմից չի տրվել կատեգորիկ պատասխան և փորձագետը գտել է, որ կենդանիների՝ ըստ բնութագրական հատկանիշների անհամապատասխանությունը, որը բացառապես ցեղատեսակին է վերաբերել, ազդում է դրա գնագոյացման վրա և հանգեցնում արժեքի նվազեցման, որը կարող է որոշվել լիկվիդային արժեքով՝ ըստ մսի վաճառքի: Հետևաբար, դատարանը գտնում է, որ փորձագիտական եզրակացությունը մասամբ վերաբերելի չէ, իսկ ապրանքի շեղումների արժեքի մասով՝ ոչ կատեգորիկ: Ուստի նշված փորձագիտական եզրակացությունը չի կարող հիմք հանդիսանալ պայմանագրի գինը, հետևաբար և, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պահանջը նվազեցնելու համար»:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կազմակերպության սնանկության գործով կառավարիչը՝ որպես վերաքննիչ բողոքի հիմք նշելով նաև այն, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 84-րդ հոդվածի 3-րդ մասը, 85-րդ հոդվածի 1-ին մասը, 90-րդ հոդվածի 1-րդ մասը, իսկ որպես հիմնավորումներ նշել է, որ՝

- Դատարանի վերը նշված դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ և 85-րդ հոդվածի 1-ին մասերին,

- Դատարանն ակնհայտորեն պատշաճ կերպով չի հետազոտել վերը նշված փորձագետի եզրակացությունը,

- սույն գործով առաջ է եկել փորձագետին հարցաքննելու, դիրքորոշումներ լսելու և ապացույցների հետազոտելու անհրաժեշտություն, այսինքն՝ դատական նիստի հրավիրելն անխուսափելի էր, քանի որ դատական նիստ հրավիրելու միջոցով էր հնարավոր տվյալ դեպքում ապահովել անկյունաքարային ապացույց հանդիսացող փորձագիտական եզրակացության պատշաճ հետազոտումը,

- փորձագիտական եզրակացության մեջ հստակ նշված է, որ փորձաքննությունը կատարվել է՝ հիմնվելով կենդանիների անձնագրերի՝ տոհմային վկայականների տվյալների վրա, ուստիև Դատարանի այն դիրքորոշումը, որ չի բացահայտվել, թե փաստացի ինչ կենդանիներ են տրամադրվել փորձագետին փորձաքննություն իրականացնելու համար, առարկայազուրկ են,

- ինչպես փորձագետները եզրահանգել են իրենց եզրակացությունում, մատակարարված անասուններն ըստ իրենց տոհմային վկայականներում պարունակվող տեղեկությունների չեն հանդիսանում մաքրացեղ հոլշտիններ։ Դատարանը որոշման պատճառաբանական հատվածում անտեսել է այս հանգամանքը և դիմել բեկանված դատական ակտը նույնությամբ վերարտադրելու եղանակին,

- եթե անգամ իրականում Դատարանի համար պարզ չէր, թե փաստացի ինչ կենդանիներ են տրամադրվել փորձագետին՝ փորձաքննությունն իրականացնելու համար, և արդյոք փաստացի տրամադրված կենդանիները հանդիսացել են պայմանագրի օբյեկտ հանդիսացած 171 տոհմային երինջները՝ հոլշտին ցեղատեսակի, թե ոչ, ապա դատարանը կարող էր, ինչու չէ նաև պարտավոր, հաշվի առնելով, որ գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը՝ Դատարան հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին՝ դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար։ Ավելին՝ Դատարանը կարող էր նաև փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի, սակայն վերջինս կարծես թե նպատակ չունենալով բացահայտել իրականությունը՝ այս լիազորությունը ևս չի իրացրել՝ այդկերպ ստեղծելով հիմքեր փորձագիտական եզրակացությունը անտեսելու և կայացրած որոշման հիմքում չդնելու համար։

Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.07.2022 թվականի «Առարկությունների քննարկման արդյունքների մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ««ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020թ. տրված թիվ 35411910 եզրակացությունը չի հանդիսանում սույն գործով վերաբերելի ապացույց այն պատճառաբանությամբ, որ դրանով փորձագետին առաջադրված թվով երեք հարցերը վերաբերում են, ըստ էության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի միջև կնքված մեկ այլ՝ ՀՀ Ն-ԵԱ13 պայմանագրին, մինչդեռ սույն գործով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Դատարան ներկայացված «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի ցուցակում գրանցվելու մասին պահանջի հիմքում դրվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարության և «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի միջև 05.10.2016թ. կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր»:

Վերոնշյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն գործով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները վերաբերում են Դատարանի կողմից «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020թ. տրված թիվ 35411910 եզրակացության վերաբերյալ արտահայտված պատճառաբանություններին, նշված եզրակացության հետազոտումը դատական նիստում չիրականացնելուն և դրա վերաբերյալ փորձագետին հարցաքննելու անհրաժեշտության դեպքում որպես վկա չհարցաքննելուն, գալիս է այն եզրահանգման, որ նշված ապացույցի վերաբերելի չլինելու դեպքում դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալը սույն գործով չի կարող ունենալ որևէ նշանակություն և պայմանավորել վերաքննիչ բողոքի քննության այլ ելք, քան դրա մերժումն է, հետևաբար՝ դրանց առանձին անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է:

Հաջորդիվ, Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ կողմերի միջև կնքված պայմանագրի առարկայի առանձնահատկությամբ պայմանավորված երինջների անհամապատասխանությունը պայմանագրի առարկային պարզման միակ արդյունավետ եղանակը փորձաքննությունն էր և այն չէր կարող պարզվել առաջնային զննությամբ, հարկ է համարում նշել, որ պայմանականորեն անգամ նշված փաստարկը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկվող դատական ակտը ենթակա չէ բեկանման այն պատճառաբանությամբ, որ «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն մինչև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագրի կնքումը ստորագրել է թվով չորս հանձնման-ընդունման ակտ, որով ընդունել է իրեն հանձնված կենդանիների համապատասխանությունը պայմանագրի առարկային, մինչև պայմանագրի կնքումը 13.07.2016թ. ստացած երինջների անհամապատասխանության վերաբերյալ գրությամբ դրմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, իսկ դրան ժամանակագրական առումով հաջորդող 29.07.2016թ. «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Մ.Ազնաուրյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանին հասցեագրված թիվ 7/4-2016 գրությամբ հայտնել է, որ ընդունված երինջները համապատասխանում են տեխնիկական բնութագրերին և պատրաստ է կնքել համապատասխան պայմանագիր՝ որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն որևէ կերպ զրկված չի եղել իրեն հանձնված կենդանիների՝ պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ փորձաքննություն իրականացնելուց, հետևաբար՝ Բողոքաբերի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց, որի հետազոտման և գնահատման հիման վրա հնարավոր կլիներ հանգել իրավաչափ եզրահանգման առ այն, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարության և «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի միջև 05.10.2016թ. կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր»-ով «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ին տրամադրված կենդանիները չեն համապատասխանում նույն պայմանագրի հավելված 1-ով նախատեսված «Հոլշտին» ցեղատեսակին և ՀՀ էկոնամիկայի նախարարության պահանջը գրանցելով՝ Դատարանը թույլ չի տվել որևէ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում նաև վերաքննիչ բողոքի այս փաստարկը»:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից բխում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքերին և հիմնավորումներին չի անդրադարձել բացառապես այն պատճառաբանությամբ, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ 35411910 փորձագետի եզրակացությունը գնահատել է որպես ոչ վերաբերելի։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը նշված եզրակացությունը ոչ վերաբերելի է գնահատել բացառապես այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԿԴ/3244/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերը վերաբերում են Գյուղատնտեսության նախարարության և Կազմակերպության միջև կնքված մեկ այլ՝ թիվ ՀՀ Ն-ԵԱ13 պայմանագրին, մինչդեռ սույն գործով Էկոնոմիկայի նախարարության կողմից Դատարան ներկայացված պահանջի հիմքում դրվել է Գյուղատնտեսական նախարարության և Կազմակերպության միջև 05.10.2016 թվականին կնքված թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 «Տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր»-ը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ունենալով օրենքով նախատեսված պարտավորություն՝ անդրադառնալու վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, տվյալ դեպքում այն չի կատարել։

Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանության հիմնավորվածությունը գնահատելու առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը՝ առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։ Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով նույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունն ու բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով։ Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին և իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով։ Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով։ Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը։ Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում և ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության։ Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր։ Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10032023 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են՝ փորձագետի եզրակացությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունը և հավաստիությունը (տե՛ս Սամվել Ֆրանգուլյանն ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության ու արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի ու արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

 Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի ու նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջների սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները, մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվեն հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը:

Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում՝ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե´ս Սեդիկ Սահակյանի ընդդեմ Դավիթ Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/3002/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը՝ կապված «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 10.09.2020 թվականին տրված թիվ Հմ՝ 35411910 փորձագետի եզրակացությունը որպես ոչ վերաբերելի գնահատելու հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նշված եզրակացությունը գնահատելիս խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով և 84-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ապացույցների գնահատման համապատասխան դատավարական ընթացակարգը, իսկ դրա արդյունքում՝ նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասը՝ նշված եզրակացությունը համարելով ոչ վերաբերելի։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանն այդ եզրակացությունը չի գնահատել բազմակողմանի և լրիվ, այն չի համադրել գործում առկա մյուս ապացույցների՝ Գյուղատնտեսության նախարարության ու Կազմակերպության միջև 05.10.2016 թվականին կնքված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 պայմանագրի և հանձնման-ընդունման թվով չորս՝ վերը նշված արձանագրությունների հետ համակցության մեջ, այլ հիմք ընդունելով բացառապես այդ եզրակացության «Փորձագետին առաջադրված են պարզաբանման ենթակա հետևյալ հարցերը» բաժնում արտացոլված պայմանագրի համարի վերաբերյալ սխալ տվյալը, որը կարող էր պայմանավորված լինել այդ նույն համարը փորձագետին առաջադրված առաջին հարցում որպես պայմանագրի համար կրկին նույն համարը նշված լինելու հետ (թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137-ի փոխարեն նշվել է ՀՀ Ն-ԵԱ13, ընդ որում, ՀՀ Ն-ԵԱ13 համարով պայմանագիր սույն սնանկության գործում առկա չէ, և այդպիսի համարով պայմանագրի գոյության մասին փաստ նաև չեն վկայակոչել սույն գործով կողմերը)՝ այդ եզրակացությունը գնահատել է ոչ վերաբերելի՝ անտեսելով նույն եզրակացության ամբողջ բովանդակությունը, մասնավորապես՝ հետազոտական (նկարագրական) բաժինը, որը պարունակում է նույնականացնող այնպիսի բավարար տվյալներ և սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսանում հաստատված համարելու այն փաստը, որ փորձագետի եզրակացությունը տրվել է՝ հիմք ընդունելով հենց թիվ ՀՀԳՆ-ԵՏՎ-ԱԱՎ-137 պայմանագիրը և հանձնման-ընդունման թվով չորս՝ վերը նշված արձանագրությունները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հիմնավոր է վճռաբեկ բողոքում նշված նաև այն հիմքը, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշումը վերացնելու ու գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննիչ բողոքում նշված համապատասխան հիմքերին անդրադառնալու նպատակով նոր քննության ուղարկելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան