Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.10.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
01.10.2024
Дата вступления в силу
01.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8861/05/20
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8861/05/20

Նախագահող դատավոր՝  Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հոկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ միասնական սոցիալական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.11.2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Հրաչյա Մանուկյանի ընդդեմ Ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն)՝ պատասխանողներին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն՝ 1.950.000 ՀՀ դրամը և 144.000 ՀՀ դրամը հայցվորին վերադարձնելուն պարտավորեցնելու, Նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 30.10.2020 թվականի թիվ 60335-20 որոշումը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հրաչյա Մանուկյանը պահանջել է պարտավորեցել պատասխանողներին բարենպաստ վարչական ակտ ընդունել՝ իրեն վերադարձնելով 1.950.000 ՀՀ դրամը և 144.000 ՀՀ դրամը, վերացնել Նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 30.10.2020 թվականի թիվ 60335-20 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ Այվազյան) (այսուհետ` Դատարան) 09122021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08112022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09122021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Անի Չիլինգարյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 13.03.2003 թվականի թիվ 780-Ն որոշումը, ՀՀ կառավարության 04.03.2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ կառավարության 04.03.2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման 5-րդ հավելվածը, համաձայն որի՝ խնդրո առարկա արտոնությունները սահմանվում են միայն 1-ին և 2-րդ խումբ ունեցող հաշմանդամների համար: Մինչդեռ սույն գործով անհերքելի փաստ է, որ հայցվոր Հրաչյա Մանուկյանը հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամ:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 19.08.2019 թվականին կատարված հայցվորի սրտի վիրահատությունը մտնում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության ցանկի մեջ, ուստի եթե նույնիսկ վիրահատության ժամանակ վերջինս ունենար 3-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ, ապա տվյալ պարագայում ևս այդ վիրահատությունը չէր կարող կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08112022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/11605/05/18 վարչական գործի շրջանակներում 31.01.2020 թվականին ըստ հայցի Հրաչյա Մանուկյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և Նախարարության` Գործակալության 21.06.2018 թվականի և 23.07.2018 թվականի հաշմանդամի կարգավիճակից զրկելու մասին որոշումներն ու Նախարարության 05.10.2018 թվականի թիվ ԱԿ/ԱԿ-2-1/15078-18 որոշումն անվավեր ճանաչելու, պատասխանողներին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, այն է` հայցվորին 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչելուն պարտավորեցնելու պահանջների մասին, հրապարակվել է վճիռ, որով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը պարտավորեցվել են Հրաչյա Մանուկյանի վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Հրաչյա Մանուկյանի համար սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ, անվավեր են ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 21.06.2018 թվականի և 23.07.2018 թվականի հաշմանդամ չճանաչելու մասին որոշումները: Տվյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 02.03.2020 թվականին:

2) ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/11605/05/18 վարչական գործով 31.01.2020 թվականի վճռի հիման վրա ՀՀ ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժինը 16.04.2020 թվականին անվավեր է ճանաչել Երևանի թիվ 7 ԲՍՓ հանձնաժողովի 21.06.2018 և ՀՀ ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնի 23.07.2018 հայցվորին հաշմանդամ չճանաչելու որոշումները և հայցվորի համար սահմանել է հաշմանդամության երրորդ խումբ, «վնասվածքը, այո ստացել է զին. ծառայության ընթացքում» պատճառական կապով, մեկ տարի ժամկետով՝ հաշմանդամությունը սահմանելով մինչև 01.07.2019 թվականը (հատոր 1, գթ 49-56)։

3) Հրաչյա Մանուկյանը հ 64188 (էլեկտրոնային) դիմումով խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարությունը, որ Նախարարությունը և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ետ վերադարձնեն 15082019 թվականին իր սրտի վիրահատության համար վճարված գումարները՝ 1950000 ՀՀ դրամը և 144000 ՀՀ դրամը (հատոր 1, գթ 13-14)։

4) Նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի 30.10.2020 թվականի թիվ 60335-20 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմից վերահասցեագրված՝ Հրաչյա Մանուկյանի հ 64188 դիմումով գումարի փոխհատուցման պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ի կատարումն թիվ ՎԴ/11605/05/18 վարչական գործով 31012020 թվականի վճռի՝ հայցվորի համար սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ 01072018-01072019 թվականները, իսկ վիրահատությունը կատարվել է 01.07.2019 թվականից հետո՝ 15.08.2019 թվականին: (հատոր 1, գթ 15-16)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անվճար բժշկական օգնության և սպասարկման պայմաններին։

 

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է յուրաքանչյուրի՝ առողջության պահպանման իրավունքը։ Այս իրավունքը զարգացնում և լրացնում է նույն հոդվածի 2-րդ մասի դրույթը, որը սահմանում է «Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը»: Նշված սահմանադրական դրույթից բխում է, որ բժշկական ծառայությունները վճարովի են, սակայն ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հիմնական բժշկական ծառայություններն անվճար ստանալու իրավունքը, որին համապատասխան պետությունը պարտավորվում է օրենքով սահմանել անվճար բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը։

Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները սահմանված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ առաջնային բժշկական օգնությունն անվճար է յուրաքանչյուրի համար (Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ)։

Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են «2 Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալու բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին»:

Օրենքը նախատեսում է անվճար բժշկական օգնություն և սպասարկում նաև որոշակի խումբ անձանց համար։ Այն է՝ երեխաների (Օրենքի 18-րդ հոդված), շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող անձանց (Օրենքի 19-րդ հոդված), զինծառայողների և զորակոչային ու նախազորակոչային տարիքի քաղաքացիների (Օրենքի 21-րդ հոդված) համար։

Ըստ Օրենքի 43-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) հատկացումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) ապահովագրական հատուցումները.

3) մարդկանց անմիջական վճարումները.

4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևերից:

Օրենքի 44-րդ հոդվածը սահմանում է «1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը, բժշկական օգնության և սպասարկման և բժշկական պարագաների փոխհատուցման կարգը, տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները, պայմանագրային գումարների հաշվարկման, պայմանագրերում փոփոխությունների կատարման և ֆինանսավորման սկզբունքները, մատուցվող ծառայությունների գների հաստատման կարգը, պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը, բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը, բժշկական կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը հաստատում է Կառավարությունը: 

3. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալները, գները, արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման դեպքում համավճարների չափը, պետական մասնակցության չափը, դրանց հաշվարկման մեթոդաբանությունը, փոխհատուցման առանձնահատկությունները, այն վիճակների և հիվանդությունների ցանկերը, որոնց առկայության դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը, պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ ստուգումների, մշտադիտարկումների, դիտարկումների և փորձագիտության կարգը սահմանում է լիազոր մարմինը»:

Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը 04032004 թվականին ընդունել է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշումը (այսուհետ՝ Թիվ 318-Ն որոշում) (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Թիվ 318-Ն որոշման դրույթները վկայակոչվում են Դատարանի վճռի կայացման պահի դրությամբ (09122021 թվական) գործած խմբագրությամբ)։

Նշված որոշմամբ ՀՀ կառավարությունը, մասնավորապես, հաստատել է

- պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը,

- պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը,

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը,

- առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը,

- պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին մատուցվող ծառայությունների ծավալները և փոխհատուցման ձևերը:

Ըստ Թիվ 318-Ն որոշման Հավելված 1-ի՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերը ընդգրկում են, մասնավորապես,

- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին,

- 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

- 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

- 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

- զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին,

- զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել։

Թիվ 318-Ն որոշման Հավելված 2-ի 2-րդ գլխով սահմանվում են անվճար և արտոնյալ պայմաններով բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման տեսակներն ու ծավալները։ Նշված գլխի 12-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դրանով սահմանված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներն ու ծառայություններն անվճար տրամադրվում են բնակչության բոլոր խմբերին։ Դրանց մեջ են մտնում, մասնավորապես, վերակենդանացման միջոցառումները, աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունները։

Նույն 12-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «(․․․) բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից ու ծառայություններից բացի, անվճար տրամադրվում են նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մնացած տեսակներն ու ծառայությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (․․․) 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծառայությունների»։

Նույն գլխի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դրանով սահմանված՝ պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակները տրամադրվում են բնակչության բոլոր խմբերին։ Դրանք, մասնավորապես, ներառում են անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները։

Թիվ 318-Ն որոշումը սահմանում է նաև առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը՝ Հավելված 5։ Ըստ Հավելված 5-ի 2-րդ կետի՝ նույն կարգի 3-րդ կետով հաստատված ցանկում ընդգրկված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են, մասնավորապես, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները և նրանց ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները։

Հավելված 5-ի 3-րդ կետը սահմանում է համապատասխան սոցիալական խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների ցանկը։

Նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծառայությունների շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են բնակչության բոլոր խմբերը՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում) և գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով) դեպքերում:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով սահմանված՝ յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտականության կատարումը, ի թիվս այլնի, դրսևորվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում ինչպես անվճար, այնպես էլ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելու միջոցով։

Օրենսդրությունն անվճար բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելու հիմքում ամրագրել է երկու հիմնական չափանիշ, այն է՝ որոշակի սոցիալական խմբի պատկանելիությունը կամ որոշակի բժշկական ծառայության տեսակը։ Այլ կերպ՝ անվճար բժշկական օգնություն կամ սպասարկում տրամադրվում է կամ ՀՀ կառավարության Թիվ 318-Ն որոշմամբ սահմանված այս կամ այն սոցիալական խմբին պատկանելու փաստի ուժով, կամ բնակչության բոլոր խմբերին՝ միայն սահմանված բժշկական ծառայության տվյալ կոնկրետ տեսակի առնչությամբ։ Թիվ 318-Ն որոշումը հատուկ կանոնակարգման է ենթարկել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման գործընթացը Թիվ 318-Ն որոշումը սահմանում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող այն բժշկական ծառայությունների ցանկը, որոնք անվճար հիմունքներով տրամադրվում են նույն որոշմամբ սահմանված սոցիալական խմբերին։ Այսինքն՝ անձը նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնություն անվճար հիմունքներով կարող է ստանալ, եթե նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայության տվյալ կոնկրետ տեսակը սահմանված է Թիվ 318-Ն որոշմամբ, և տվյալ անձը պատկանում է նույն որոշմամբ սահմանված այն սոցիալական խմբին, ում համար երաշխավորվում է տվյալ ծառայությունից անվճար օգտվելու իրավական հնարավորությունը։

Այսպիսով, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, երբ անձը հավակնում է անվճար բժշկական օգնության ՀՀ կառավարության Թիվ-318-Ն որոշման հիմքով, անձի՝ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավական հնարավորության առկայությունը (բացակայությունը) փաստելու համար անհրաժեշտ է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզել

- արդյո՞ք տվյալ անձը պատկանում է այն սոցիալական խմբին, ում համար երաշխավորվում է անվճար բժշկական օգնություն և սպասարկում,

- արդյո՞ք անձն օգտվում է այնպիսի բժշկական ծառայությունից, որը պետությունը՝ անկախ այս կամ այն սոցիալական խմբին պատկանելիությունից, տրամադրում է անվճար հիմունքներով,

- եթե խոսքը վերաբերում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնությանը, ապա արդյո՞ք նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող տվյալ կոնկրետ բժշկական ծառայության համար սահմանված է անվճար բժշկական օգնություն տվյալ սոցիալական խմբի ներկայացուցչի համար։

Օրենսդրությունը՝ որպես անվճար բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվող առանձին սոցիալական խումբ է դիտարկում զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին ու զինծառայողներին հավասարեցված անձանց։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ դրանց հետևանքով հիվանդություն ձեռք բերած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է «Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով»:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են`

«1) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.․․»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 21112019 թվականի ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» թիվ 1664-Ն որոշումը։ Վերջինիս Հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ (․․․) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Նույն հավելվածի 12-րդ կետի համաձայն՝ (․․․) Պաշտպանության նախարարի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու մասին հրաման ընդունելու դեպքում դիմումատուին տրվում է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (․․․):

Այսպիսով, օրենսդիրն Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված անվճար բժշկական օգնության իրավունքը երաշխավորում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար։ Այդ իրավունքը զինծառայողները կարող են իրացնել ինչպես համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում, այնպես էլ այլ բժշկական հաստատություններում այլ բժշկական հաստատություններում բժշկական օգնությունը զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Զինծառայողներին հավասարեցված անձանց անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է ոչ այն ծավալով, ինչ զինծառայողներին։ Զինծառայողներին հավասարեցված անձինք են հանդիսանում, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, որոնց կարգավիճակը հավաստող փաստաթուղթ է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա տրված վկայականը։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն անվճար բժշկական օգնության է հավակնում մարտական գործողություններին մասնակցության հիմքով, անձի՝ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավական հնարավորության առկայությունը (բացակայությունը) փաստելու համար անհրաժեշտ է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզելարդյո՞ք անձի՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա տրված վկայականով և արդյո՞ք տվյալ կոնկրետ ծառայությունն անվճար հիմունքներով տրամադրման է ենթակա զինծառայողներին հավասարեցված անձին, այդ թվում՝ մարտական գործողությունների մասնակցին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նատմամբ.

Դիմելով դատարան` Հրաչյա Մանուկյանը պահանջել է պարտավորեցել պատասխանողներին բարենպաստ վարչական ակտ ընդունել՝ իրեն վերադարձնելով 1.950.000 ՀՀ դրամը և 144.000 ՀՀ դրամը, վերացնել Նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 30.10.2020 թվականի թիվ 60335-20 որոշումը։

Դատարանը 09122021 թվականի վճռով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ «Սույն գործի փաստերով հաստատվում է, որ Հրաչյա Մանուկյանին սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ հաստատելով, որ վնասվածքը ստացվել է զինվորական ծառայության ընթացքում պատճառական կապով, մեկ տարի ժամկետով (01.07.2018-01.07.2019թթ.): Բացի այդ, համաձայն Արմավիրի մարզի զինվորական կոմիսարի, Զորահավաքային բաժանմունքի սպայի կողմից տրված տեղեկանքի՝ Հրաչյա Վազգենի Մանուկյանը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության նպատակով կամավորական սկզբունքով 11.04.2016թ.-ին մեկնել է սահմանամերձ շրջաններ: 22.07.2021 թվականին ՊԲ զորամասի շտաբի պետի կողմից տրվել տեղեկանք, համաձայն որի՝ Հրաչյա Մանուկյանը 2020թ-ի պատերազմի ընթացքում 04.10.2020թ.-ից մինչև 31.10.2020թ.-ը գրանցված է եղել զորամասի անձնակազմի ցուցակներում և 04.10.2020թ.-ից մինչև 08.10.2020թ.-ը մասնակցել է մարտական գործողություններին: 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ստացել է հրազենային-բեկորային վիրավորում և տեղափոխվել է զինհոսպիտալ: Հայցվորը հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ, վերափորձաքննության ժամկետ է նշանակվել 16.08.2022 թվականը: «Հայոց Ազգային Բանակում» ռազմական հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2005 թվականին Հրաչյա Վազգենի Մանուկյանին տրվել է մարտական ուղի փաստաթուղթը, համաձայն որի՝ Հրաչյա Մանուկյանը 1989թ. կամավոր ընդգրկվել է «Հայոց Ազգային Բանակ» կազմակերպությունում և մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության և ազատագրական մարտերին: Այսինքն՝ սույն գործով հաստատվում է, որ մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, վնասվածքներ է ստացել մարտական գործողություններում, ունի հաշմանդամության կարգ, իսկ մարտական գործողություններին մասնակցած անձի համար սահմանված է արտոնություն, այն է՝ օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից, մասնավորապես՝ կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով»:

Վերաքննիչ դատարանը 08.11.2022 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 09122021 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նորմերը, մասնավորապես, արձանագրել է«(․․․)Հայցվորը հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ, վերափորձաքննության ժամկետ է նշանակվել 16.08.2022 թվականը:
Հրաչյա Վազգենի Մանուկյանը 1989 թվականից ի վեր մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության և ազատագրական մարտերին, այդ թվում նաև 04.10.2020-08.10.2020թթ. մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողություններին, 08.10.2020 թվականին ստացել է հրազենային-բեկորային վիրավորում և տեղափոխվել է զինհոսպիտալ:

Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծության համատեքստում գնահատելով սույն գործի փաստերը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, հետևաբար վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար:
Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն փաստարկին, որ Ծառայությունը չի հանդիսանում Հայցվորին վնաս պատճառած անձ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առհասարակ խոսքը չի վերաբերում պատճառված վնասները հատուցելուն, այլ այն վերաբերում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված սոցիալական ապահովության իրավունքի իրացումը երաշխավորելու համար սահմանված պետական նպաստը՝ որպես տրամադրվող դրամական օգնություն Հայցվորին փոխանցելուն, ով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հաշմանդամ»:

Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վերաքննիչ դատարանը հայցվորի պահանջի իրավաչափության և հայցի բավարարման հիմքում բացառապես դրել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի դրույթները։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նորմերը սույն դեպքում կիրառելի չեն։

Այսպես, պետությունը սոցիալական պետության իր գործառույթը կատարում է մի շարք միջոցառումների, համապատասխան կառուցակարգերի ստեղծման միջոցով։ Վերջիններս, ի թիվս այլնի, ներառում են պետության կողմից որոշակի սոցիալական խմբերի համար կենսաթոշակների, նպաստների սահմանում ու վճարում, առանձին դեպքերում անվճար բժշկական օգնության ու սպասարկման տրամադրում։ Դրանցից յուրաքանչյուրը միտված է որոշակի կոնկրետ սոցիալական խնդիրների լուծման։

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Նույն օրենքի 5-րդ հոդվածը, ի թիվս այլ նպաստների, սահմանել է հաշմանդամության նպաստը։ Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցող անձին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին: Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Այսպիսով, հաշմանդամության նպաստը հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար հաշմանդամ ճանաչված անձին պարբերաբար վճարվող դրամական օգնություն է։

Բովանդակային առումով և իր գործառութային նշանակությամբ հաշմանդամության նպաստից էականորեն տարբերվող սոցիալական աջակցության ձև է անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը, որի իրավական հիմքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքն է և այդ օրենքի հիմքով ընդունված ՀՀ կառավարության Թիվ 318-Ն որոշումը։ Այլ են նաև հաշմադամության նպաստի իրավունքի և անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքի իրացման փաստական հիմքերը։

Սույն գործով հայցվորի պահանջը վերաբերում է անվճար բժշկական օգնությանը, այլ ոչ թե հաշմանդամության նպաստին։ Հետևաբար, այդ պահանջի իրավաչափությունը գնահատելու համար «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նորմերը կիրառելի չեն։ Հայցվորի պահանջի իրավաչափությունը գնահատման է ենթակա «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և այդ օրենքի հիմքով ընդունված ՀՀ կառավարության Թիվ 318-Ն որոշման նորմերի կիրառմամբ։

Ավելին, ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի դատական ակտերի բովանդակությունից պարզ չէ, թե հայցվորի կոնկրետ որ կարգավիճակի հաշվառմամբ են ստորադաս դատարանները հայցը բավարարել և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանն արձանագրում են հայցվորի՝ ինչպես հաշմանդամի կարգավիճակ ունենալու, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցության փաստական հանգամանքները։ Ընդ որում, եթե հայցը բավարարելիս կարևորել են հայցվորի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցի կարգավիճակը, ապա պարզ չէ, թե ինչ պատճառահետևանքային կապ է առկա պատասխանող Ծառայության վարքագծի և նշված կարգավիճակում անվճար բժշկական ծառայությունից օգտվելու իրավական հնարավորությունից հայցվորի զրկված լինելու փաստի միջև։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն կատարել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հարկ է իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության շրջանակներում, մասնավորապես, անհրաժեշտ է կիրառելի օրենսդրության հիման վրա պարզել

- արդյո՞ք հայցվորը խնդրո առարկա վիրահատությունը կատարելու պահի դրությամբ հանդիսացել է ՀՀ կառավարության Թիվ 318-Ն որոշմանը համապատասխան տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շահառու մասնավորապես, արդյո՞ք, հայցվորը վիրահատության պահի դրությամբ հանդիսացել է ՀՀ կառավարության Թիվ 318-Ն որոշմամբ սահմանված որևէ կոնկրետ սոցիալական խմբի ներկայացուցիչ, որպիսի փաստի ուժով ուներ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք, արդյո՞ք կատարված վիրահատությունը ներառված էր այն ծառայությունների շարքում, որից հայցվորը տվյալ սոցիալական խմբին պատկանելիության ուժով կարող էր օգտվել անվճար հիմունքներով կամ արտոնյալ պայմաններով,

- եթե հայցվորն ունեցել է անվճար հիմունքներով խնդրո առարկա բժշկական ծառայությունից օգտվելու իրավունք, արդյո՞ք այդ իրավունքի իրացումը խոչընդոտվել է պատասխանող Ծառայության վարքագծի պատճառով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08112022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: