Գլխավոր տեղեկություն
Номер
N 4181-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
29.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
29.10.2024
Дата вступления в силу
31.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4181-Ա

«29» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԻԶԱՄՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.28 ՇԵՆՔԻ Հ.18՝ 93.81ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Մարգարի Հովհաննիսյանի դիմումը` Երևանի Նիզամու փողոցի հ.28 շենքի հ.18՝ 93.81քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

 1. Երևան համայնքի սեփականություն համարվող Նիզամու փողոցի հ.28 շենքի հ.18՝ 93.81քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.07.2024թ. N.02072024-01-0273 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ Հովհաննես Մարգարի Հովհաննիսյանին (1անձ, այսուհետ՝ նվիրառու) որպես նվիրառուի սեփականություն:

 2. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

 

Տ. Ավինյան