Գլխավոր տեղեկություն
Номер
N 4095-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 28.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
24.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
24.10.2024
Дата вступления в силу
29.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4095-Ա

«24» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

 1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

 2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

 3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

 4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

24.10.2024թ.

հ. 4095-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Սարգիս Ավետիսյան

/լիազորված անձ/

Լուսիկ Արզումանյան

Ազատա-մարտիկների

/Դիմիտրովի փողոց/ պողոտա, հ.181

բնակելի տուն

Լուսիկ Արզումանյանին պատկանող, Ազատամարտիկների /Դիմիտրովի փողոց/ պողոտայի հ.181 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հ.4248 / տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, հ.181/1

01053LCTT5GZ

 

2

Գուրգեն Մկրտչյան

Լուկաշինի փողոց, հ.35/59

հողամաս

Գուրգեն Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի փողոցի հ.35/59 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.15062021-01-0240/ բաժանման հատակագծով առանձնացվող 249.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լուկաշինի փողոց, հ.35/153

01013V4PPB53

 

3

Սարգիս և Ալվարդ Գասպարյաններ

Մանուկ Աբեղյան

/Այգեստան/ փողոց 2-րդ շենք, հ.25

բնակելի տուն

Մանուկ Աբեղյան /Այգեստան/ փողոցի 2-րդ շենքի հ.25 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.11.2004թ. հ.20854 և 11.09.2024թ. հ.32526 վկայագրեր, ինվ. հ.22663/ տրամադրել հասցե՝ Մանուկ Աբեղյան փողոց, հ.25/1

01063BCTNXZB

 

4

Աշոտ Դալլաքյան

/լիազորված անձ/

Լևոն Դալլաքյան և Անուշ Պողոսյան

/սեփականատեր/

Վիլնյուսի փողոց, հ.37 շենք, հ.41

բնա-կարան

Լևոն Դալլաքյանին և Անուշ Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վիլնյուսի փողոցի հ.37 շենքի հ.41 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28082024-01-0394, ընդհ. բաժն. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վիլնյուսի փողոց, հ.37 շենք, բն.41/1

01083MJMPZLN

 

5

Մարիետտա,Կարինե և Լարիսա Սազբանդյաններ

Բաղրամյան պողոտա, հ.51 շենք, բն.10

բնա-կարան

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.08.2024թ. հհ.7611, 7612 և 7613 վկայագրերով, Մարիետտա,Կարինե և Լարիսա Սազբանդյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Բաղրամյան պողոտայի հ.51 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.51 շենք, բն.10/1

01033QKCJUYQ

 

6

Հռիփսիմե Հովհաննիսյան, Ստելլա Գալստյան, Տիգրան և Գարեգին Ավագյաններ

Խուդյակովի փողոց, 1-ին նրբանցք, հ.2

հողամաս

Հռիփսիմե Հովհաննիսյանին, Ստելլա Գալստյանին, Տիգրան և Գարեգին Ավագյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի հ.2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.14032024-01-0295/ բաժանման հատակագծով առանձնացվող 437.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, 1-ին նրբանցք, հ.2/2

01023F5BWB5Z

 

7

Նաիրա Հայրապետյան

Ա. Թախտաջյան փողոց, հ.7/3

օժանդակ շինություն

Նաիրա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Թախտաջյան փողոցի հ.7/3 հասցեում գտնվող /վկ. հ.04102023-01-0317/ 79.8քմ մակերեսով օժանդակ շինությանը տրամադրել հասցե՝ Ա. Թախտաջյան փողոց, հ.7/1

01063X8HLURP

 

8

Արեգ Սավգուլյան և Մերի Ալեքսանյան

Ս. Բաղդասարյան

փողոց, հ.128

հողամաս

Անշարժ գույքի բաժնի նվիրատվության 10.10.2024թ. հ.10661 պայմանագրով, Արեգ Սավգուլյանին և Մերի Ալեքսանյանին նվիրած՝ Ս. Բաղդասարյան փողոցի հ.128 հասցեում գտնվող 547.3քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Լուսինե Զաքարյան փողոց, հ.137/4

01093LDDPBFV

 

9

Մարիամ Ֆիդանյան

/լիազորված անձ/

Հայկ Մխեյան

/սեփականատեր/

Էրեբունու փողոց, հ.20 շենք, հ.33

բնա-կարան

Հայկ Մխեյանին սեփականության իրավունքով պատկանող, Էրեբունու փողոցի հ.20 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարաններին /սեփ. վկ. հ.507515 և հ.507518/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Էրեբունու փողոց, հ.20 շենք, բն.33

01053PKLXSTD

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան