Գլխավոր տեղեկություն
Номер
N 3929-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 15.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
11.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
11.10.2024
Дата вступления в силу
16.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3929-Ա

«11» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

11.10.2024թ.

հ. 3929-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Տիգրան Մխսյան

Ամիրյան փողոց, հ.28 շենք

ավտո-կայա-նատեղ

Անշարժ գույքի առուվաճառքի 27.06.2022թ. հ.2149 պայմանագրով, Տիգրան Մխսյանի կողմից ձեռք բերված Ամիրյան փողոցի հ.28 շենքում գտնվող ավտոկայանատեղին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 01.07.2022թ. հ.Կ-01072022-01-0008 որոշում/ տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.28 շենք, ավտոկայանատեղ հ.1

01063ZTRJN35

 

2

Ծաղիկ Մադոյան

Զավարյան փողոց, հ.80

հողամաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.10.2023թ. գործ հ.ԵԴ/36114/02/20 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Ծաղիկ Մադոյանին անցած Զավարյան փողոցի հ.80 հասցեում գտնվող 59.81քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ս. Զավարյան փողոց, հ.80/6

01063ZDFQAVC

 

3

Արթուր Պետրոսյան

/լիազորված անձ/

Վարդան Բակլաջյան

Զավարյան փողոց, հ.80

բնակելի տուն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.10.2023թ. գործ հ.ԵԴ/36114/02/20 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Վարդան Բակլաջյանին անցած Զավարյան փողոցի հ.80 հասցեում գտնվող 17.26քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Զավարյան փողոց, հ.80/5

01063U4RYKME

 

4

Հայկ Ապրեսյան

/լիազորված անձ/

Վարսենիկ Հովակիմյան, Մարիամ Գրիգորևա, Նոյեմ և Ազատուհի Ղադյաններ

Նուբարաշեն 3-րդ փողոց, հ.2

հողամաս

Վարսենիկ Հովակիմյանին, Մարիամ Գրիգորևային, Նոյեմ և Ազատուհի Ղադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշեն 3-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25072024-01-0387, շինություն՝ 48.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 64.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն 3-րդ փողոց, հ.2/2

011034FDXHJH

 

5

Սուսաննա Սահակյան

/լիազորված անձ/

«ՇԻՆԱՐԱՐ-93» ՍՊԸ

Սիլիկյան թաղամաս 10-րդ փողոց, հ.68

հողամաս

Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող 3600.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 12.06.2024թ. հ.2142-Ա որոշում, ՀՀ կադաստրի կոմիտեի 27.09.2024թ. հ.ԱՏ-27092024-01-1282 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց հ.75/3

01013XKY33TU

 

6

Ռոբերտ

Գյուլնազարյան և Բարիս Աթոյան

Թամանցիների փողոց, հ.59 և հ.59/1

հողամաս

Ռոբերտ Գյուլնազարյանին և Բարիս Աթոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Թամանցիների փողոցի հ.59 և հ.59/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.27092024-01-0383 և 22052024-01-0249/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Թամանցիների փողոց, հ.59

01113PDKU2NM

 

7

Նաիրա Թադևոսյան

/լիազորված անձ/

Ալվարդ Կարապետյան

Սայաթ-Նովայի պողոտա, հ.33 շենք, հ.85բ

բնակարան

Ալվարդ Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Սայաթ-Նովայի պողոտայի հ.33 շենքի հ.85բ հասցեում գտնվող /վկ. հ.2551697/ բնակարանին տրամադրել հասցե՝ Սայաթ-Նովայի պողոտա, հ.33 շենք, բն.85/2

01063NT32TMB

 

8

Սարգիս Առաքելյան

Ամիրյան փողոց, հ.4/4 շենք, հ.33

բնակարան

Սարգիս Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Ամիրյան փողոցի հ.4/4 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.11112022-01-0345, ընդհ. բաժն. 5.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.4/4 շենք, բն.33/1

010632FN6CWG

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան