ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Վերադարձնել 1992 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի նախագիծը և համաձայնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրորդ եռամսյակում կշարունակի բյուջեի կատարումը նախորդ եռամսյակի նորմատիվների սահմաններում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
- մինչև 1992 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել հանրապետության ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համալիր ծրագիր.
- մինչև 1992 թվականի ապրիլի 25-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի կապիտալ շինարարության ծրագիրը և այդ բնագավառում նախատեսվող կապիտալ ներդրումների հիմնավորումը.
- մինչև 1992 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել 1992 թվականի երկրորդ կիսամյակի պետական բյուջեի նախագիծը.
- ներկայացնել առաջարկություններ կառավարման համակարգի ապարատի կատարելագործման և ծախսերի կրճատման ուղղությամբ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերը և իրենց ոլորտի հարցերի վերաբերյալ տալ եզրակացություններ և առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|