Գլխավոր տեղեկություն
Номер
N 4017-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 23.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
18.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
18.10.2024
Дата вступления в силу
24.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4017-Ա

«18» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻ 303.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Դալաքյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված շենքի 1-ին հարկի 303.4քմ մակերեսով տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13062022-01-0247 վկայական, գաղտնաբառ՝ DJNCVN1JUF1P/ ենթավարձակալության տալու թույլտվության մասին:

Նշված տարածքը մինչև 05.09.2032թ. վարձակալության իրավունքով տրամադրվել է Արթուր Դալաքյանին, որի հիման վրա 12.09.2017թ. կնքվել է հ.1685 ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը և 07.06.2022թ. հ.1761 համաձայնագիրը:

Հաշվի առնելով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 2.3 կետի 2.3.1 ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածով.

1. Թույլատրել Արթուր Դալաքյանին՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 303.4քմ մակերեսով տարածքը տալ ենթավարձակալության:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան