ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1680-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԳԵՊՈՏԱՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ԳԵՊՈՏԱՆԻՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԳԵՊՈՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկի «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակում ներկայացված լիզինգով ձեռք բերվող գույքի (ցանկի 3-րդ կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2024 թվականի հուլիսի 3-ի N TFL002340 լիզինգի պայմանագրով սահմանված՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ գույքը ներմուծելուց հետո այն հանձնվելու է «ԳԵՊՈՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ԳԵՊՈՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ․
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 24-ի N 1680-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը՝ 10 նիշի մակար-դակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա- հանման երկիրը |
Ար-ժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
8455220008 |
Սառը գլոցման հաստոց |
Սառը գլոցման հաստոցներ՝ կազմաքանդված, մետաղյա հարթ թիթեղից պրոֆիլավորված թիթեղ արտադրելու համար |
հատ |
5 |
Չինաստան |
Չինաստան |
70 000 000 |
|
2. |
8462290000 |
Համալրող մասեր կտրող և ծալող հաստոց |
Հաստոց, նախատեսված մետաղի ծալման, ձևման և կտրման համար |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
170 000 000 |
|
3. |
8704213200 |
Բեռնատար |
Բեռնատար մեքենա նախատեսված արդյունաբերական ապրանքի բեռնափոխադրման համար մինչև 4.2 տոննա բեռ |
հատ |
3 |
ԱՄԷ |
ԱՄԷ |
28 000 000 |
Լիզինգի պայմանա- գիր թիվ TFL002340 |
ՀՈՒՄՔ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
7210490009 |
Չներկված ցինկապատ հարթ թիթեղ |
Սև ցինկապատ հարթ թիթեղ գլանափաթեթով, առանց պոլիմերային ծածկույթի, չներկված |
կգ |
3 200 000 |
Իրան, Կորեա, Չինաստան, Թուրքիա |
Իրան, Կորեա, Չինաստան, Վրաստան |
1 568 000 000 |
|
2. |
7210708000 |
Ներկված ցինկապատ հարթ թիթեղ |
Պողպատյա ցինկապատ հարթ թիթեղ՝ ջերմագլոցված, ոչ պոլիմերով պատված, ներկված, գլանափաթեթով |
կգ |
1 500 000 |
Իրան, Կորեա, Չինաստան, Թուրքիա |
Իրան, Կորեա, Չինաստան, Վրաստան |
807 600 000 |
|
3. |
7209289000 |
Պողպատից հարթ թիթեղ, չներկված, ոչ ցինկապատ |
Չլեգիրացված պողպատից հարթ թիթեղ թերթերով՝ առանց գլանափաթեթի, սառը գլոցված, ոչ ցինկապատ, առանց պոլիմերային ծածկույթի, չներկված |
կգ |
300 000 |
Իրան, Չինաստան, Թուրքիա |
Իրան, Չինաստան, Վրաստան |
133 500 000 |
|
4. |
7214200000 |
Ամրան |
- փորվածքներ, ելուստներ, ակոսներ, լամ այլ դեֆորմացիաներ ունեցող՝ ստացված գլանման պրոցեսով, Սև մետաղական ամրաններ՝ ակոսավոր |
կգ |
4 000 000 |
Իրան |
Իրան |
1 188 000 000 |
|
5. |
7213911000 |
Ամրալար |
Բետոնի ամրանավորման համար օգտագործվող, պողպատից մետաղալար 14 մմից ոչ ավել տրամագծով, կլոր հատմամբ, ոչ ցինկապատ |
կգ |
300 000 |
Իրան |
Իրան |
85 800 000 |
|
6. |
7306301909 |
Կլոր խողովակ |
Սև մետաղական խողովակ, կլոր հատումով՝ 2 մմից ավելի պատի հաստությամբ՝ ոչ ցինկապատ |
կգ |
200 000 |
Իրան |
Իրան |
76 525 000 |
|
7. |
7306619909 |
Քառանկյուն և ուղղանկյուն խողովակ |
Սև մետաղական զոդովի կարով խողովակ, քառակուսի և ուղղանկյուն լայնակի համան, 2 մմից ավել պատի հաստությամբ |
կգ |
500 000 |
Իրան |
Իրան |
195 120 000 |
|
8. |
7217209000 |
Մետաղալար ցինկապատ |
Երկաթյա մետաղալար՝ ցինկապատ, 0.6% զանգվածային բաժնից ավելի ածխածին պարունակող |
կգ |
160 000 |
Իրան |
Իրան |
61 440 000 |
|
9. |
7217109000 |
Մետաղալար երկաթյա, ջերմամշակված |
Երկաթյա մետաղալար՝ վառված, ոչ ցինկապատ, 0.6% զանգվածային բաժնից ավելի ածխածին պարունակող |
կգ |
120 000 |
Իրան |
Իրան |
52 200 000 |
|
10. |
7313000000 |
Փշալար |
Փշալար սև մետաղներից, ոլորված գոտեկապի պողպատ կամ մի մասից կազմված (ոչ կրկնակի) հարթ մետաղ, Սև մետաղից, ցինկապատ փշալար |
կգ |
30 000 |
Իրան |
Իրան |
11 850 000 |
|
11. |
6806100001 |
Հանքաբամբակ |
հանքաբամբակ (հիմնանյութ բանջարեղեն աճեցնելու համար) |
կգ |
300 000 |
Իրան |
Իրան |
130 000 000 |
|
12. |
7019800009 |
Ապակե բամբակ |
Ապակե բամբակոչ գործվածքային նյութերից՝ գլափաթեթով, ալյումինե նրբաթիթեղի հիմքով |
կգ |
150 000 |
Իրան |
Իրան |
75 000 000 |
|
13. |
3907999000 |
Սոսինձ |
--- այլ, սոսինձ, նախատեսված մետաղի, հանքաբամբակի, փրփրապլաստի և այլ նյութերի միացման համար |
կգ |
20 000 |
Իրան |
Իրան |
33 000 000 |
|
14. |
7326909807 |
Բետոնի ամրացման մետաղական դետալներ |
Սև մետաղից, հավաքվող, բետոնի հիմքում ներկառուցվող ամրացման դետալներ՝ կոնստրուկցիայի ամրացման համար |
կգ |
150 000 |
Իրան, Թուրքիա |
Իրան, Վրաստան |
82 800 000 |
|
Ընդամենը |
4 768 835 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀարությունՅԱՆ |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|