Գլխավոր տեղեկություն
Номер
N 1689-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.10.2024
Дата вступления в силу
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1689-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը՝ Վանաձորի, Թումանյանի և Սիսիանի անտառտնտեսություններում պահպանության ապահովման և հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացման գործընթացում օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1689-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը (նկարագրությունը)

Քանակը

(հատ)

Միավորի գինը

(դրամ)

Ընդհանուր գինը

(դրամ)

1.

Ավտոմեքենա Միցուբիշի L 200 - Թ-001938 Հ- MMBJJKL10PH001938, արտադրման տարեթիվը՝ 2022թ., շարժիչը՝ դիզելային, աշխատանքային ծավալը՝ 2,4լ, փոխանցման տուփը՝ մեխանիկական 6 աստիճան, հզորությունը՝ 136 ձ/ուժ, քարշակման համակարգը՝ մասնակի միացմամբ լիաքարշակ անիվային համակարգ (4x4/2H-4H), գույնը՝ սպիտակ

1

13 500 000

13 500 000

2.

Ավտոմեքենա Միցուբիշի L 200 - Թ-001999 Հ- MMBJJKL10PH001999, արտադրման տարեթիվը՝ 2022թ., շարժիչը՝ դիզելային, աշխատանքային ծավալը՝ 2,4լ, փոխանցման տուփը՝ մեխանիկական 6 աստիճան, հզորությունը՝ 136 ձ/ուժ, քարշակման համակարգը՝ մասնակի միացմամբ լիաքարշակ անիվային համակարգ (4x4/2H-4H), գույնը՝ սպիտակ

1

13 500 000

13 500 000

3.

Ավտոմեքենա Միցուբիշի L 200 - Թ-002026 Հ- MMBJJKL10PH2026, արտադրման տարեթիվը՝ 2022թ., շարժիչը՝ դիզելային, աշխատանքային ծավալը՝ 2,4լ, փոխանցման տուփը՝ մեխանիկական 6 աստիճան, հզորությունը՝ 136 ձ/ուժ, քարշակման համակարգը՝ մասնակի միացմամբ լիաքարշակ անիվային համակարգ (4x4/2H-4H), գույնը՝ սպիտակ

1

13 500 000

13 500 000

4.

Պոմպ ջրի կենտրոնախույս բենզինային LEO LGP20-2G HONDA

3

221 000

663 000

5.

Հրշեջ ռետինե խողովակ 1՛՛ իր կցամասերով 30մ (թմբուկով)

3

50 000

150 000

6.

Լատունե կցամաս բակի անցում 2՛՛M SMART

3

3 750

11 250

7.

Լատունե կցամաս շտուցեռ GENERAL FITTINGS 2՛՛ Fx50 2600F1H205000H MADE IN ITALY

3

9 960

29 880

8.

Սիլիկոնե խողովակ մետաղալարով 2՛՛ 51մմ (3,5MM) HJA-006

3

1 100

3 300

9.

Լատունե կցամաս անցում GENERAL FITTINGS 1՛՛ 1/2Fx1՛՛M 260045N141000H MADE IN ITALY

3

2 100

6 300

10.

Պլաստմասե տարողություն 500լ, քառ.

3

37 000

111 000

11.

Համազգեստ (կոմպլեկտ)

6

40 000

240 000

12.

Ամենագնաց մեքենաների համար սարքավորումներ և համակցված

համակարգ (mobile համակարգ)

3

1 833 333,33333

5 500 000

Ընդամենը

47 214 730

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան