ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1672-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Շվանիձոր գյուղ, 1-ին փողոց, 20 հասցեում գտնվող՝ 2.386.083 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 124,2 քառ. մ մակերեսով շենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 13082024-09-0015 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Սևան քաղաք, Նաիրյան փողոց, 178 հասցեում գտնվող՝ ընդհանուրը 33.064.846 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 201.09 քառ. մ մակերեսով վարչական շենքը, 11.81 քառ. մ մակերեսով պահակատունը, 260.31 քառ. մ մակերեսով պահեստը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 02032023-05-0062 վկայական), հետ վերցնել կոմիտեից և ամրացնել ծառայությանը՝ օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման նպատակով։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2023 թվականի փետրվարի 15-ին կնքված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 05/0023 (գրանցված է գրանցամատյանում թիվ 2287) պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) ծառայության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքերի՝ օրենքով սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Ծառայության պետին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անշարժ գույքերի՝ օրենքով սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|