Գլխավոր տեղեկություն
Номер
N 1663-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.10.2024
Дата вступления в силу
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1663-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 749-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 749-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 6-րդ կետի «Անվանումը» սյունակի «Բեռնատար SINOTRUK HOWO MAX TRACTOR TRUCK 6x4 , Diesel» բառերը փոխարինել «ԹԱՄԲԱՅԻՆ ՔԱՐՇԱԿ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ 11․6Լ SINOTRUK HOWO MAX ZZ4257V344KB1 2024Թ.» բառերով.

2) 6-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Քարշակ՝ առավել. զանգ. 25000 կգ, շարժ. հզոր 430 ձ.ու., առավելագ. արագութ. 100կմ/ժ, Չափ. 6985x2496x3060 մմ/» բառերը փոխարինել «Քարշակ՝ Առավել. զանգ. 25000 կգ, շարժ. հզոր 430 ձ.ու., Չափ. 6800x2520x3490 մմ 6x4 , Diesel» բառերով.

3) 7-րդ կետի «Անվանումը» սյունակի «Cement Semi- Trailer 3 axles» բառերը փոխարինել «ԲԵՌՆԱՏԱՐ Ա/Մ-Ի ԿԻՍԱԿՑՈՐԴ ՑԻՍՏԵՌ ՑԵՄԵՆՏԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ CIMC SDW9403GXHA VIN: 2024թ․» բառերով.

4) 7-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Կցորդ՝ տարող. 45 խմ, առավել զանգ. 59700 կգ, Չափ. 11400x2500x3980 մմ» բառերը փոխարինել «Կցորդ՝ տարող. 45 խմ, առավել. զանգ. 55000 կգ, Չափ. 10600x2550x4000 մմ» բառերով.

5) 8-րդ կետի «Անվանումը» սյունակի «Շին. տեխնիկա Wheel Loader XCMG LW550FN (CHINA)» բառերը փոխարինել «Միաշերեփ անվավոր բեռնիչ Wheel Loader XCMG LW550FN (CHINA)» բառերով.

6) 8-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Կովշի ծավալը. 3 խմ, հզոր. 162 կվ, Սեփ. զանգ. 5300կգ Ընդ. զանգ. 17000կգ Չափ. 8075x3016x3515 մմ» բառերը փոխարինել «Կովշի ծավալը. 3 խմ, հզոր. 162 կվ, Բեռնամբարձ. 5300 կգ Սեփ. զանգ. 17150 կգ Չափ. 8075x3016x3515 մմ» բառերով.

7) 9-րդ կետի «Անվանումը» սյունակի «Բեռնատար SINOTRUK HOWO TX 6x4 Dumper Truck» բառերը փոխարինել «ԻՆՔՆԱԹԱՓ ԲԵՌՆԱՏԱՐ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ 9.7Լ SINOTRUK HOWO TX ZZ3257N3847A 2024Թ.» բառերով.

8) 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Առավել. զանգ. 35000 կգ, շարժ. հզոր 380 ձ.ու., առավելագ. արագութ. 85կմ/ժ, Չափ. 8200*2500*3300 մմ» բառերը փոխարինել «Առավել. զանգ. 25000 կգ, շարժ. հզոր 380 ձ.ու., Չափ. 8545*2496*3490 մմ 6x4» բառերով.

9) 10-րդ կետի «Անվանումը» սյունակի «Բեռնատար SINOTRUK HOWO TX 6x4 Mixer Truck» բառերը փոխարինել «ԱՎՏՈԲԵՏՈՆԱԽԱՌՆԻՉ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ 9.7Լ SINOTRUK HOWO TX ZZ5257GJBN3841W 2024Թ.» բառերով.

10) 10-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Շարժ. հզոր. 340 ձ.ու., Առավել. զանգ. 30000կգ, ստանդարտ կոմպլեկտ, բետոնախառնիչի ծավալ 10 խմ, առավելագ. արագութ. 100կմ/ժ, Չափ. 9300x2500x3950 մմ» բառերը փոխարինել «Շարժ. հզոր. 340 ձ.ու., Առավել. զանգ. 25000 կգ, բետոնախառնիչի ծավալ 10 խմ, Չափ. 9400x2496x3850 մմ 6x4» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան