Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.647
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.05.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2010
Дата вступления в силу
26.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի «ժա» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաև Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետ` Բյուրո)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-րդ հոդվածով.

 

 «Հոդված 38.1.

 Բյուրոյի վարկավորումը

 

Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:»:

 

Հոդված 3. Օրենքի 39.1-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «այլ անձանց» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով.

2) 5-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Բյուրոյում» բառերով.

3) 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում,» բառերից հետո լրացնել «Բյուրոյում,» բառով.

4) 7-րդ մասը «վերաապահովագրական ընկերություն» բառերից հետո լրացնել «և Բյուրո» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 39.5-րդ հոդվածի 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերության», «վերաապահովագրական ընկերությունը», «վերաապահովագրական ընկերությունում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» և «, Բյուրոյում» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 39.10-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով.

2) 1-ին, 2-րդ մասերը և 3-րդ մասի «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով.

3) 3-րդ մասը «հետևյալ պայմանները» բառերից հետո լրացնել «(կիրառելիության դեպքում)» բառերով, իսկ «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո` «, Բյուրոյի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունը» և «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոն» և «, Բյուրոյի» բառերով.

2) 4-րդ մասը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 39.13-րդ հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 39.14-րդ հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-66-Ն