ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1670-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարել փոփոխություն՝ Երևանի քաղաքապետարանի և «Ֆ Տ Դ-ՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի փետրվարի 21-ին կնքված N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/24» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ ապրանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, որոնք պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունների հետ միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 23 տոկոսը (պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունները գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 15 տոկոսը)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
2. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարել փոփոխություն՝ Երևանի քաղաքապետարանի և «ԱԴՐԻՆՇԻՆ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 14-ին կնքված N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/239» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունների հետ միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 45.4 տոկոսը (պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարված փոփոխությունները գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 11.4 տոկոսը)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |