Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-64-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.645
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.05.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2010
Дата вступления в силу
26.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ կետերով.

«26) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն.

27) Բյուրո՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրո:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը:»:

 

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը «ապահովագրության» բառից հետո լրացնել «ձևերի,» բառով.

2) 3-րդ մասի «և oրենքով» բառերը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքով կամ այլ օրենքներով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասից «իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ Ընկերության հետ աշխատանքային պայմանագիր կնքած ֆիզիկական» բառերը հանել:

 

Հոդված 6. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Բյուրոյին» և «կամ Բյուրոյի» բառերով, իսկ 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

 

«2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը:»:

 

Հոդված 8. Օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասը «իր հաճախորդից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Բյուրոյից» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 110-րդ հոդվածի 1-3-րդ մասերը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «և Բյուրոն», «և Բյուրոյի», «և Բյուրոյին» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով, իսկ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «, Բյուրոյի» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի,» բառերից հետո լրացնել «Բյուրոյի,», և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո` «և Բյուրոյի» բառերով, իսկ «վերջիններիս հաճախորդների» բառերից հետո` «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 112-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական գործունեություն իրականացնող անձին» և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «և Բյուրոն», «և Բյուրոյին», «և Բյուրոյի» բառերով, իսկ «իր հաճախորդներին» բառերից հետո` «(Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին)» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 113-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «հաճախորդների» բառից հետո լրացնել «և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հաճախորդներին» բառից հետո լրացնել «և Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին,» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասը «հաճախորդների» բառից հետո լրացնել «և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով, իսկ 2-րդ և 3-րդ մասերը` «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` համապատասխանաբար «կամ Բյուրոն» և «կամ Բյուրոյի» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 115-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների» բառերից հետո լրացնել «և Բյուրոն իր անդամների հաճախորդների» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 117-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը «Ապահովագրական միջնորդների» բառերից հետո լրացնել «, բյուրոյի» բառով.

2) 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով, իսկ «հաճախորդների» բառից հետո «(Բյուրոն իր անդամների հաճախորդների)» բառերով.

3) 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով, իսկ «հաճախորդների» բառից հետո` «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 118-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով, «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «կամ Բյուրոյի» բառերով, իսկ «իրենց հաճախորդի» բառերից հետո` «, իսկ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով.

2) 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 119-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՊՊԱ-ի վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:»:

 

Հոդված 22. Օրենքի 126-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

 

«4.1) ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելում ընդգրկված որևէ ապահովագրության դասով (ձևով) ապահովագրություն իրականացնելու իրավունք չունի.»:

 

Հոդված 23. Օրենքի 153-րդ հոդվածը «նպատակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԱՊՊԱ իրականացնելու համար», «կարող է» բառից հետո` «լրացուցիչ պահանջներ», «վերահսկվողի» բառից հետո` «կամ նրա» բառերով:

 

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-64-Ն