Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-62-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.02/24(758) Հոդ.586
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.04.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.05.2010
Дата вступления в силу
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 29-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում «թ» կետի «ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքի ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի և 1-ին մասի «ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.

2) 1-ին կետի «ե» ենթակետի «հինգ էջից» բառերը փոխարինել «քսանհինգ էջից» բառերով, իսկ «ժդ» և «ժզ» ենթակետերի «արտոնագրի զիջման» բառերը՝ «արտոնագրատիրոջ իրավունքների զիջման» բառերով.

3) 2-րդ կետի «ե» ենթակետի «հինգ էջից» բառերը փոխարինել «քսանհինգ էջից» բառերով, իսկ «ժ» և «ժբ» ենթակետերի «արտոնագրի զիջման» բառերը՝ «արտոնագրատիրոջ իրավունքների զիջման» բառերով.

4) 3-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների

 

զիջման գրանցման համար (պայմանագրով

 

նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական

 

նմուշի համար)

38».
 

5) 3-րդ կետի «թ» ենթակետի «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով.

 
   

6) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«4. ապրանքային նշանների իրավական պահպանության հետ

 

կապված գործողությունների գծով՝

 

ա) ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար

30

բ) ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար

40

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

15

գ) առաջնության իրավունքից օգտվելու համար

10

դ) ապրանքային նշանի հայտի զատման համար

15

ե) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման

 

ժամկետի բացթողնման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման

 

մասին դիմում ներկայացնելու համար

20

զ) իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման

 

խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50

է) ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման

 

մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու

 

դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50

ը) բաց թողած ժամկետի վերականգնման համար

30

թ) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի գործողություն

 

կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար

10 

ժ) ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար

10

ժա) ապրանքային նշանի գրանցման համար

50

ժբ) ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար

30

ժգ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 

ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը

 

գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

 

ապրանքային նշանի համար)

60

ժդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 

փոփոխություն կատարելու համար

20

ժե) հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ

 

առարկություն ներկայացնելու համար

10

ժզ) յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային

 

նշանի գրանցման համար

90

ժէ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում

 

հանրահայտ ճանաչելու համար

250

ժը) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

 

երկարաձգելու համար

120

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

10

ժթ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 

ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի

 

գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

 

ապրանքային նշանի համար)

60

ի) գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների

 

փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը

 

գրանցելու համար

25

իա) ապրանքային նշանի գրանցումը զատելու համար

40

իբ) ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ

 

տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու

 

համար

50

իգ) ապրանքային նշանների միջազգային գրանցման

 

մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության

 

8(7)(a) հոդվածի համաձայն` յուրաքանչյուր միջազգային

 

գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը

 

3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝

 

մեկ դասի ապրանքների համար

100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

  10

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝

 

մեկ դասի ապրանքների համար՝

100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

  10

իդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և

 

ապրանքային նշանների հայտերի ընթացիկ

 

հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

 

ապրանքների և ծառայությունների միջազգային

 

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

 

ներկայացված բառային կամ պատկերային նշանին

 

նույնական կամ նման ապրանքային նշանների համար

20

ապրանքների և ծառայությունների միջազգային

 

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

 

ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման

 

ապրանքային նշանների համար

40

մեկ սեփականատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային

 

նշանների համար

60
   

5. աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և

 

երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական

 

պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

 

ա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ

 

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ

 

ներկայացնելու համար

30

բ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար

30

գ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն

 

անցկացնելու համար

40

դ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված

 

ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված

 

ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք

 

ներկայացնելու համար

50

ե) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման

 

դեմ առարկություն ներկայացնելու համար

10

զ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը

 

հետ կանչելու համար

10

է) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում

 

փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար

10

ը) փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի

 

հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու

 

ժամկետի երկարաձգման համար

10

թ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար

50

ժ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար

30

ժա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար

100.».
   

7) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» ենթակետերով`

 

«ժ) ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական

 

սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար)

60

ժա) գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը

 

գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր

 

օբյեկտի համար)

30:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի «ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» ենթակետերով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոս զեղչով:»:

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝

 

1) վերնագրի «ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.

2) 3-րդ մասի «ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական» բառերը փոխարինել «ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման» բառերով.

3) 4-րդ մասի «Արդյունաբերական սեփականության օբյեկտների» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի» բառերով.

4) 5-րդ մասի «եւ» ենթակետերով» բառերը փոխարինել «ե» ենթակետերով» բառերով.

5) 8-րդ մասի «Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի» բառերը փոխարինել «Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի» բառերով։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. մայիսի 22
Երևան
ՀՕ-62-Ն