Գլխավոր տեղեկություն
Номер
N 740-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.10.2024
Дата вступления в силу
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 740-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,520,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակների կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00518325) 2024 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված` թիվ ՀՀ-05/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00518325) 2024 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված` թիվ ՀՀ-06/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


23.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 740-Ա որոշման

 

«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ»-ի այգու տարածքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի մանկապարտեզի տարածքում երեխաների առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության պահպանման և զարգացման նպատակով նախատեսվում է կառուցելմանկական խաղահրապարակներ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքներ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

5,520,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գորիս քաղաքի բնակիչներ և Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի մանկապարտեզ (Մուշ զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություն․ շահույթ չհետապնդող, հասցե՝ Շիրակի

մարզ, Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա, շենք 1, բնակարան 27, ՀՎՀՀ՝ 05535275)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Հաղթանակ» այգու տարածքում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ։ Կկատարվեն տարածքի հարթեցման, բետոնե աշխատանքների իրականացման, մանկական խաղահրապարակի գույքի տեղադրման աշխատանքներ։ Իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,760,000 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2» թաղամասի մանկապարտեզի տարածքում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ։ Կկատարվեն տարածքի հարթեցման, բետոնե աշխատանքների իրականացման, մանկական խաղահրապարակի գույքի տեղադրման աշխատանքներ։ Իրականացվելու է 2024 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,760,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Գորիս և Գյումրի քաղաքներում մանկական խաղահրապարակների գույքի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում, ինչպես նաև տարածքների հարթեցման, խաղային համալիրների, պտուտակների և ճոճանակների տեղադրման

աշխատանքներ՝ 5,520,000 դրամ չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության, մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


23.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ