Գլխավոր տեղեկություն
Номер
N 48
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1989/փետրվար
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
01.02.1989
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 1989 թ. N 48

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՇԻՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երկրաշարժից տուժած Հայկական ՍՍՀ քաղաքներում ու ավաններում բնակարանային-քաղաքացիական նշանակության օբյեկտների գլխավոր հատակագծի ֆունկցիաներ կատարելու, դրանց գլխավոր հատակագծերի մանրամասն հատակագծման ու բնակելի տների կառուցապատման նախագծերը մշակելու, Հայաստանի տարածքի ճշտված հաշվարկային սեյսմակայունությունը հաշվի առնելով քաղաքաշինության, ճարտարապետության նոր կոնցեպցիաներ և կոնստրուկտիվ լուծումներ մշակելու նպատակով, ինչպես նաև հանրապետությունում ճարտարապետաշինարարական վերահսկողության մակարդակը բարձրացնելու համար և ՍՄԿԿ Կենտկոմի ու ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. դեկտեմբերի 27-ի «Երկրաշարժից տուժած քաղաքների, քաղաքատիպ ավանների և շրջանային կենտրոնների վերականգնման ու շինարարության գործում Հայկական ՍՍՀ-ին օգնություն ցույց տալու միջոցառումների մասին» N 1461 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել Հայկական ՍՍՀ պետշինի առաջարկությունը, համաձայնեցված ՍՍՀՄ պետշինի հետ, և, Հայկական ՍՍՀ պետշինի ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր վարչության բազայի վրա, ստեղծել Հայկական ՍՍՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե (Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմ):

2. Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակ սահմանել 63 միավոր, առանց շենքի և ավտոտրանսպորտի պահպանության ու սպասարկման անձնակազմի:

3. Թույլատրել Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմին ունենալու նախագահի 4 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին և կոլեգիա 9 մարդու կազմով:

Սահմանել, որ Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի նախագահը Հայկական ՍՍՀ պետշինի նախագահի առաջին տեղակալն է:

4. Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` 2-շաբաթյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի կենտրոնական ապարատի աշխատողների համար աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդի և մարդատար ավտոմոբիլների լիմիտի չափի մասին:

Հայկական ՍՍՀ պետշինին` Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ համատեղ հաստատել Հայկական ՍՍՀ պետշինի ճարտարպետկոմի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվը:

5. Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի կենտրոնական ապարատի պահպանումը կատարվում է ի հաշիվ ենթակա կազմակերպությունների:

6. Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմին` մշակել և սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի մասին կանոնադրությունը:

7. Հաստատել Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի կառուցվածքը, համաձայն N 1 հավելվածի:

8. Հաստատել Հայկական ՍՍՀ պետշինին առընթեր ճարտարպետկոմի ենթակայության նախագծային կազմակերպությունների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

հԱՎԵԼՎԱԾ N 1

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1989 թ. փետրվարի 1-ի N 48 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՇԻՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐՊԵՏԿՈՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Քաղաքաշինության վարչություն

Բնակելի և հասարակական շենքերի ճարտարապետության ու նախագծման վարչություն

Արդյունաբերական հանգույցների ու արտադրական շենքերի ճարտարապետության ու նախագծման վարչություն

Գիտատեխնիկական վարչություն

Պետշինտեսչություն

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

հԱՎԵԼՎԱԾ N 2

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1989 թ. փետրվարի 1-ի N 48 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏՇԻՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐՊԵՏԿՈՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Արդյունաբերական օբյեկտների նախագծման «Հայարդնախագիծ» պետական տարածքային ինստիտուտ

Բնակարանային-քաղաքացիական օբյեկտների նախագծման «Հայպետնախագիծ» պետական նախագծային ինստիտուտ

Ինժեներային որոշումների «Հայինժնախագիծ» պետական տարածքային նախագծային ինստիտուտ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 48
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան