Գլխավոր տեղեկություն
Номер
N 3808-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 08.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
03.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
03.10.2024
Дата вступления в силу
09.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3808-Ա

«03» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 05.08.2024 թվականին հայտարարվել է «ԵՔ-ԲՄԾՁԲ-24/14» ծածկագրով Երևան քաղաքի վարչական տարածքում տեղակայված կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրության, սեյսմիկ վիճակի գնահատման և անձնագրավորման ծառայությունների գնման ընթացակարգ, որին հայտ է ներկայացրել «ԿԱՄՈՒՐՋՇԻՆ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն), որն էլ ճանաչվել էր ընտրված մասնակից: Սակայն սույն թվականի սեպտեմբերի 12-ին գնահատող հանձնաժողովի քարտուղարի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ստացվել է հաղորդագրություն համաձայն որի Ընկերությունը չունի հրավերով պահանջվող լիցենզիաները (հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում (1-ին դաս), շենքերի շինությունների տեխնիկական վիճակի հետազննում և անձնագրավորում, ինժեներաերկրաբանական հետախուզում (1-ին դաս) ներդիրներով): Վերոգրյալ լիցենզիաները պահանջվել են հրավերի շրջանակում տրված պաշտոնական պարզաբանման տեսքով:

Վերոգրյալով պայմանավորված՝ գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 67-րդ կետը, ինչպես նաև «ԵՔ-ԲՄԾՁԲ-24/14» ծածկագրով գնման ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8.21 կետը, որոշել է հարցում կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ գնման առարկա հանդիսացող ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաներին կից ներդիրների առկայությունն Ընկերության մոտ ստուգելու նպատակով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե ուղարկված հարցմանն ի պատասխան 16.09.2024թ. հ.01/15412-24 գրության ստացվել է պարզաբանում, համաձայն որի՝ «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրվող լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում առկա տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից «ԿԱՄՈՒՐՋՇԻՆ» (ՀՎՀՀ 01201526) ՓԲ ընկերությանը 2024 թվականի օգոստոսի 21-ին տրամադրվել է «2-րդ դասի քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայություններ» գործունեության տեսակի ՔՊԼ-000290 լիցենզիա և լիցենզիային կից «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և անձնագրավորում» ենթատեսակի ՔՊՆ-000290-12 ներդիր»:

Հաշվի առնելով, որ Ընկերությունը չունի պահանջվող լիցենզիաները՝ Հանձնաժողովը մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Գնահատող հանձնաժողովի կողմից չեղյալ է հայտարարվել 06.09.2024թ. կայացած նիստում ընդունված որոշումը, այն է՝ «հաստատել պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության տեքստը և հրավերով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքել պայմանագիր» և 09.09.2024թ. հրապարակված պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը:

«ԵՔ-ԲՄԾՁԲ-24/14» ծածկագրով չկայացած բաց մրցույթի մասին հայտարարությունը տեղեկագրում հրապարակվել է 26.09.2024 թվականին:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԿԱՄՈՒՐՋՇԻՆ» ՓԲ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

Տ. Ավինյան