Գլխավոր տեղեկություն
Номер
N 729-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.10.2024
Дата вступления в силу
18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 729-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «5,013,656,000» թիվը փոխարինել «5,026,156,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


17.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 729-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 219-Ա որոշման

 

«ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի առանցքում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի գյուղում միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխանող Բնապահպանական կրթության և կենսաբազմազանության պահպանության ազգային կենտրոնի ստեղծումը, որի նպատակներն են՝

1) հիմնել արդի լաբորատորիաներով, գերժամանակակից սարքավորումներով և պայմաններով զինված բնապահպանական կրթության կենտրոն (միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություն՝ քոլեջ/կամպուս), որտեղ ներդրված ուսումնական ծրագիրը մշակված կլինի տեղական և միջազգային առաջատար մասնագետների կողմից՝ նախնական կարիքների գնահատման, միջազգային լավագույն փորձի տեղայնացման հիման վրա.

2) ստեղծել վայրի կենդանիների փրկարարական և վերականգնողական կենտրոն, որի առաքելությունն է անազատության մեջ գտնվող կա՛մ առգրավված, կա՛մ վիրավոր, կա՛մ վայրի բնության միավոր չհանդիսացող կենդանիներին մասնագիտական խնամքի, կացարանի

տրամադրումը.

3) պահպանվող տարածքներին կից խոցելի համայնքների համար մշակել և իրականացնել զարգացման ռազմավարական ծրագրեր հետևյալ չորս ուղղություններով՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական և մշակութային։ Բոլոր չորս ուղղությունները ենթադրում են համայնքների հզորացում՝ հարակայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ։ Կրթական, առողջապահական, գյուղատնտեսական, տնտեսական բաղադրիչները ներառելու են ջրամատակարարման բարելավում, էներգախնայող փողոցային լուսավորության անցկացում, դպրոցների, մանկապարտեզների, բուժկետերի ջեռուցման համակարգերով զինում՝ արևային ջրատաքացուցիչների տեղադրմամբ, ծառատունկերի կազմակերպում, տեղացիների համար զբաղվածության, լրացուցիչ եկամտի հնարավորությունների ստեղծում, ենթակառուցվածքների նորոգում և ստեղծում, համայնքներում էկո և ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում։ Նույն միջոցառումները նախատեսվում է իրականացնել նաև սահմանապահ և սահմանամերձ բնակավայրերում.

4) ձևավորել Էկո գյուղերի ցանց՝ ներդնելով համապատասխան ենթակառուցվածքներ՝ ագրոտուրիզմի, էկոտուրիզմի, քարանձավային տուրիզմի զարգացման համար Հայաստանի Հանրապետության թիրախային համայնքներում և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքներում՝ միաժամանակ բարելավելով պահպանվող տարածքների մշտադիտարկումը և անտառային հրդեհների կանխարգելումը, բնապահպանական դասընթացների կազմակերպումը.

5) «Մարդ-վայրի կենդանի» կոնֆլիկտի նվազեցում, հարուստ կենսաբազմազանությամբ տարածքների վտանգված տեսակների պահպանություն, կենսամիջավայրերի վերականգնում, պահպանություն, անտառվերականգնում, անտառտնկում, խոցելի համայնքներում վայրի կենդանիների փրկության արագ արձագանքման միջոցառումների կազմակերպում, տվյալ համայնքներում կարողությունների ավելացմանն օժանդակում-աջակցություն, վայրի կենդանիների քանակական կազմի մոնիթորինգ, ուսումնասիրություն, հիվանդությունների

լաբորատոր հետազննություններ.

6) կարիքների գնահատմամբ հատկորոշված համայնքային խնդիրներին համապատասխան կարողությունների զարգացման, կրթական ծրագրերի մշակում և իրականացում։ Հանրակրթական դպրոցների հետ սերտ համագործակցությամբ դպրոցահասակների համար բնապահպանական ոչ ֆորմալ կրթական շարունակական ծրագրերի իրականացում։ Ծրագրի ակնկալվող արդյունքներից են աղքատության և արտագաղթի կրճատումը, համայնքապատկան ենթակառուցվածքների զարգացումը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի

բարձրացումը:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Վայրի կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR)` 10,060,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 10 տարվա համար` ծրագրի հիմնական մասի կատարման համար.

2) Բրիտանական Համաշխարհային Հողային Միավորումը (World Land Trust)՝ 1,534,140 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 10 տարվա համար՝ գիտական և բնապահպանական աշխատանքների կազմակերպման համար:

3) ԱՄՆ Անտառային ծառայությունը (USDA Forest Service)՝ շուրջ 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ 10 տարվա համար՝ անտառային հրդեհների կանխարգելման համար տեխնիկական ապահովման և իրազեկվածության բարձրացման համար.

4) Ռալֆ Յիրիկյան (բնակության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Նորքի Այգիներ 251/7, նույնականացման քարտ՝ 013284930, տրված՝ 09․11․2022 թ․, 010-ի կողմից)` շուրջ 12,500,000 դրամ ծրագրի ընթացքում օգտագործվող և ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար։

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագիրն անմիջականորեն կազմակերպողը և իրականացնողը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է (գործունեության հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 47/1, բն. 14, ՀՎՀՀ՝ 02565835)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրի իրականացման վայրերը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն են։ Ծրագրի հիմնական բնագավառներն են՝

1) համայնքների հարակայուն զարգացում

2) բնապահպանություն․Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանություն

3) կրթություն (բնապահպանական)․ բնապահպանական իրազեկվածության բարձրացում, ժամանակակից «կանաչ» մասնագիտությունների առաջխաղացում:

6.

Ծրագրի բյուջեն

5,026,156,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) խոցելի համայնքների բնակիչներ, որոնք ձեռք բերված կարողությունների և գիտելիքի շնորհիվ հնարավորություն կունենան ստանալու լրացուցիչ եկամուտ՝ վնաս չհասցնելով շրջակա միջավայրին.

2) համայնքաբնակ 18-25 տարեկան գործազուրկ երիտասարդներ.

3) կանայք ու աղջիկներ, որոնք ձեռք բերված գիտելիքի և կարողությունների արդյունքում լրացուցիչ եկամտի հնարավորություններ կստանան.

4) տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց բյուջեն ծրագրի տարբեր բաղադրիչների իրականացման ողջ ընթացքում կունենա լրացուցիչ մուտքեր.

5) համայնքաբնակ 7-16 տարեկան երեխաներ ու պատանիներ.

6) ծրագրի ընթացքում ձեռք բերված գույքն ու այլ ապրանքները ծրագրի ավարտին կհանձնվեն համայնքներին՝ մի մասը անհատույց օգտագործման իրավունքով մյուս մասը՝ որպես նվիրաբերություն։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 2023 թվականի փետրվարի 13-ից, շարունակական է, այժմ որակավորման է ներկայացվում 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը իրականացվելիք ծրագիրը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

1) բնապահպանական կրթության և կենսաբազմազանության պահպանության ազգային կենտրոնի համար արևային ֆոտովոլտային կայանի կառուցում - 70,000,000 դրամ` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. սարքավորումների ձեռքբերում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. նախագծման և մոնտաժման աշխատանքներ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

2) անձնակազմի համար 200 քմ ամբողջությամբ կահավորված առանձնատան և գրասենյակի կառուցում, հագեցվածություն - 72,600,000 դրամ` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. առանձնատան և գրասենյակի կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. առանձնատան և գրասենյակի հագեցվածություն՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

3) խմելու ջրի ներքին ցանցի, խողովակաշարի կառուցում, տեղադրում, պոմպերի ձեռքբերում- 59,200,000 դրամ` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. խմելու ջրի ներքին ցանցի, խողովակաշարի կառուցում, տեղադրում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. պոմպերի ձեռքբերում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

4) ոռոգման համակարգով ջրի մեծ-ընդարձակ ջրամբարի ստեղծում - 132,500,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. շինանյութի ձեռքբերում և/կամ ներմուծում 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. ջրամբարի կառուցում 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

5) ջեռուցման կաթսայատան կառուցում - 7,776,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից

մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. ջեռուցման կաթսայատան կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. սարքավորումների ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

6) անգարի կառուցման աշխատանքներ - 31,105,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. անգարի կառուցման աշխատանքներ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. շինանյութի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

7) կարանտինային տարածքի և կենդանաբուժական կլինիկայի կառուցում, հագեցվածություն - 146,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. կարանտինային տարածքի և կենդանաբուժական կլինիկայի կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. կարանտինային տարածքի և կենդանաբուժական կլինիկայի հագեցվածություն՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

8) կենդանիների համար առանձնացված բացօթյա ազատավանդակների կառուցում - 529,500,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. ազատավանդակների կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. պարսպի կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. արտաքին պարիսպների պարամետրով էլեկտրական ցանկապատի կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

դ. որջերի կառուցում՝ կենդանիների համար, յուրաքանչյուր ազատավանդակում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը, ազատավանդակների համար դռների ձեռքբերում կամ ներմուծում՝ կենդանիներին կշռման հնարավորությամբ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ե. արջերին առանձնացնելու համար կոնտեյներների ձեռքբերում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

զ. կենսաբազմազանության մշտադիտարկում 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

9) կենդանիների զբաղվածության համար հագեցվածության ապահովում՝ յուրաքանչյուր ազատավանդակում կահույքի ձեռքբերում - 66,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. ճոճապանակ, ծառեր և զբաղվածության համար այլ գույքի ձեռքբերում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. լողավազանների կառուցում կենդանիների համար՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

10) ազատավանդակների շրջակայքում փողոցային լուսավորության անցկացում, ձեռքբերում և ներմուծում - 55,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. շինանյութի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. փողոցային լուսավորության անցկացում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

11) կրթական կենտրոնի կառուցում և հագեցվածություն - 500,153,680 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. կրթական կենտրոնի կառուցում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. կրթական կենտրոնի հագեցվածություն՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. մանրախիճ ճանապարհի կառուցման և հողային աշխատանքների իրականացում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

12) պահեստային տարածքի և կահավորված խոհանոցի կառուցում - 85,582,520 դրամ` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. շինանյութի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. կառուցման աշխատանքների իրականացում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

13) տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների կցամասեր, կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում և/կամ ներմուծում –455,719,000 դրամ` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը (ծրագրի շրջանակներում ձեռք բերված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները մնալու են hիմնադրամի սեփականությանը և օգտագործվելու են հետագա իրականացվելիք ծրագրերում) տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների կցամասեր՝

ա. 1 հատ Komatsu PC300-8M0 թրթուրավոր էքսկավատորի ձեռքբերում կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13- ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. 1 հատ Komatsu D65EX-16 թրթուրավոր բուլդոզերի ձեռքբերում կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. 1 հատ Komatsu WB93S-5E0 էքսկավատոր-ամբարձչի ձեռքբերում կամ ներմուծում` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

դ. 1 հատ սառնարանային բեռնատար - 20 ցելսիուս ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ե. 1 հատ mercedes sprinter տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

զ. 1 հատ փոքր տրակտոր՝ ազատավանդակի ներսում աշխատելու համար` ներքին մաքրման համար իր կցամասերով ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

է. 1 հատ ջրատար մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ը. 3 հատ գոլֆի էլեկտրական մեքենաների (սննդի, ինչպես նաև անձնակազմի տեղաշարժն ապահովելու համար) ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

թ. 1 հատ էքսկավատոր բեռնիչի JCB 4CX SUPER ձեռքբերում կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ժ. մեքենաների կցամասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը, կենցաղային տեխնիկա՝

ժա. 1 հատ մինչև 20 տոննայանոց սառնարանի ձեռքբերում կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը, համակարգչային տեխնիկա՝

ժբ. վիդեո սերվերի ստեղծման, տեսախցիկների ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ժգ. համակարգիչներ և տպիչ սարքերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ժդ. թակարդ տեսախցիկների, ինտերնետի ապահովման սարքավորումների, հեռահար հաղորդակցման և թվային հաղորդակցման սարքերի, օնլայն տեսախցիկների ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

14) գյուղական համայնքներում գյուղատնտեսության զարգացում, պահպանվող տարածքների ճանապարհների ստեղծում և սպասարկում, պահպանվող անտառային տարածքներում հակահրդեհային, ինչպես նաև քովիդ 19-ի կանխարգելման միջոցառումների կատարում- 186,000,000 դրամ` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. թրթուրավոր տրակտորների և գյուղտեխնիկաների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. հրդեհաշիջման համար ամենագնաց մեքենաների ձեռքբերման և/կամ ներմուծման և դրա համապատասխան կահավորման ապրանքների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13 ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. հեռահար օպտիկայով գիշերատեսիլ սարքերի, տեխնիկաների, թռչող տեսախցիկների (դրոնների), այլ տեսախցիկների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

դ. էլեկտրական հովիվների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ե. պահպանվող տարածքներին կից տեղաբնակների մրգատու/բանջարեղենային այգիների պահպանման պարագաների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

15) էկո գյուղերի ցանցի ստեղծման նպատակով այլընտրանքային էներգիայի համակարգերի տեղադրում - 350,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. այլընտրանքային էներգետիկ համակարգի ներմուծման (արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ, մարտկոցներ, քամու գեներատորներ, պոմպեր, էլեկտրական հովիվ համակարգեր (էլեկտրական ցանկապատ), ոռոգման կաթիլային համակարգեր, փողոցային լուսավորության ԼԵԴ լուսատուներ և այլն) ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. համակարգերի փոխադրման, տեղադրման, տեխնիկական աջակցության, սպասարկման և/կամ այլ նմանատիպ ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

16) գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավում - 320,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. խողովակների, կցամասերի և այլ նյութերի ձեռքբերման և մոնտաժման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. դիտահորեր և դիտահորերի կափարիչների ձեռքբերման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

դ. ասֆալտապատման աշխատանքների գծով ծախսեր 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ե. հողային աշխատանքների գծով ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

զ. ՕԿՋ-ների, ջրընդունիչների, քլորակայանների, ջրամատակարարման բաշխիչ ցանցի ու մաքրման և այլ հիդրավլիկ կառույցների վերանորոգման կամ կառուցման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

է. այլ նյութեր, կցամասեր և աշխատանքների ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը, պոմպերի ձեռքբերման և տեղադրման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

17) ծառատունկի կազմակերպում - 390,324,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033թ-ի փետրվարի 13-ը՝

ա. ծառերի/տնկիների և/կամ սերմերի, բահերի, ձեռնոցների, անհրաժեշտ պարագաների, ցանկապատման, ծառատունկի իրականացման հարակից տարածքների շինությունների վերանորոգման, լուսավորման համակարգի ստեղծման, ոռոգման համակարգի խողովակների և այլ անհրաժեշտ պարագաների, ծառերի հետագա խնամքի հետ կապված դեղորայքի, պարարտանյութերի ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. տնկման աշխատանքների, հսկողության և ծառայությունների ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. ջրագծերի կառուցման, ջերմատան կառուցման և վերանորոգման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

18) հանրային լայն շրջանակների համար բնապահպանական կրթության և էկո- փառատոնների կազմակերպում- 45,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, կահույքի ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. սննդի և տրանսպորտի ձեռքբերման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. տարածքների, շենքերի, այդ թվում սրահների վարձակալության, տեսադարանների ստեղծման, շարժական կինոթատրոնի վարձակալության ծախսեր` 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

19) էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ աշխատանքների հետ կապված ծախսեր - 618,000,000 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. կացության համար անհրաժեշտ էկոտնակների ներմուծման, կահավորման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. ճանապարհի կառուցման և վերակառուցման, էլեկտրահաղորդման և ջրագծերի կառուցման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13- ը,

գ. էկոզբոսաշրջության համար նախատեսված քայլուղիների, արահետների կառուցման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

դ. այցելուների կենտրոնի կառուցման ու կահավորման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ե. քարանձավային տուրիզմի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

զ. վրանների, կիսապատրաստ էկոտնակների, էլեկտրական արևային համակարգերի, արևային էներգիայի մարտկոցների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

է. արևային էներգիայի համար նախատեսված սարքավորումների և տաքացուցիչների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ը. նախագծային փաթեթների կազմման, այդ թվում նախագծանախահաշվային, ճարտարապետահատակագծային փաթեթները՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

թ. հեծանիվների և էլեկտրական հեծանիվների ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ժ. տնտեսական և այլ ապրանքների ձեռքբերման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

ժա. փայտե տնակների կառուցման նպատակով շինանյութի ձեռքբերման և/կամ ներմուծման և շինաշխատանքների կատարման, ճարտարապետական նախագծերի պատվիրման և անհրաժեշտ այլ ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը։

 

20) կազմակերպչական ծախսեր -905,695,800 դրամ՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը՝

ա. 4 հատ Toyota pickup 4x4 տրանսպորտային միջոցի, 2 հատ Toyota land cruiser 76 տրանսպորտային միջոցի, 1 հատ Toyota land cruiser 78 շտապօգնության մեքենայի ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

բ. 1 հատ Mitsubishi pickup 4x4 տրանսպորտային միջոցի ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

գ. գազի մատակարարման ծախսեր, վառելիքի ծախսեր, մեքենաների սպասարկման ծախսեր, բջջային հեռախոսակապի ծախսեր, ինտերնետային ծառայությունների ծախսեր, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսեր, էլեկտրականության ծախսեր, աուդիտի իրականացման ծախսեր՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033 թ-ի փետրվարի 13-ը,

դ. անտառապահների համար նախատեսված արտահագուստի, սարք/սարքավորումների ձեռքբերում և/կամ ներմուծում՝ 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2033թ-ի փետրվարի 13-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1) շուրջ 70,000,000 դրամ տարածքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար, որից՝

ա. սարքավորումների ձեռքբերման համար՝ 60,000,000 դրամ,

բ. նախագծման և մոնտաժման աշխատանքների համար՝ 10,000,000 դրամ։

 

2) շուրջ 72,600,000 դրամ անձնակազմի համար 200 քմ ամբողջությամբ կահավորված առանձնատան և գրասենյակի կառուցման, հագեցվածության համար, որից՝

ա. առանձնատան և գրասենյակի կառուցման համար՝ 50,000,000 դրամ,

բ. առանձնատան և գրասենյակի հագեցվածության համար՝ 22,600,000 դրամ։

 

3) շուրջ 59,200,000 դրամ խմելու ջրի ներքին ցանցի, խողովակաշարի կառուցման, տեղադրման, պոմպերի ձեռքբերման համար, որից՝

ա. խմելու ջրի ներքին ցանցի, խողովակաշարի կառուցման, տեղադրման համար՝ 50,000,000 դրամ,

բ. պոմպերի ձեռքբերման համար՝ 9,200,000 դրամ։

 

4) շուրջ 132,500,000 դրամ ոռոգման համակարգով ջրի մեծ-ընդարձակ ջրամբար ստեղծելու համար, որից՝

ա. շինանյութի ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 66,250,000 դրամ,

բ. ջրամբարի կառուցման համար՝ 66,250,000 դրամ։

 

5) շուրջ 7,776,000 դրամ ջեռուցման կաթսայատան կառուցման համար, որից՝

ա. ջեռուցման կաթսայատան կառուցման համար՝ 3,776,000 դրամ,

բ. սարքավորումների ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 4,000,000 դրամ։

 

6) շուրջ 31,105,000 դրամ անգարի կառուցման աշխատանքների համար, որից՝

ա. անգարի կառուցման աշխատանքների համար՝ 15,000,000 դրամ,

բ. շինանյութի ձեռքբերման և/կամ ներմուծման համար 16,105,000 դրամ։

 

7) շուրջ 146,000,000 դրամ կարանտինային տարածքի և կենդանաբուժական կլինիկայի կառուցման, հագեցվածության համար, որից՝

ա. կարանտինային տարածքի և կենդանաբուժական կլինիկայի կառուցման համար՝ 116,000,000 դրամ,

բ. կարանտինային տարածքի և կենդանաբուժական կլինիկայի հագեցվածության համար՝ 30,000,000 դրամ։

 

8) շուրջ 529,500,000 դրամ կենդանիների համար առանձնացված բացօթյա ազատավանդակների կառուցման համար, որից՝

ա. ազատավանդակների կառուցման համար՝ 270,000,000 դրամ,

բ. պարսպի կառուցման համար՝ 80,000,000 դրամ:

գ. արտաքին պարիսպների պարամետրով էլեկտրական ցանկապատի կառուցման համար՝ 83,000,000 դրամ

դ. որջերի կառուցում՝ կենդանիների համար, յուրաքանչյուր ազատավանդակում՝ 50,000,000 դրամ,

ե. ազատավանդակների համար դռների ձեռքբերում կամ ներմուծում, կենդանիների կշռման հնարավորությամբ՝ 17,000,000 դրամ,

զ. արջերին առանձնացնելու համար կոնտեյներների ձեռքբերման համար՝ 12,500,000 դրամ,

է. կենսաբազմազանության մշտադիտարկման համար՝ 17,000,000 դրամ։

 

9) շուրջ 66,000,000 դրամ կենդանիների զբաղվածության համար հագեցվածության ապահովման՝ յուրաքանչյուր ազատավանդակում կահույքի ձեռքբերման համար, որից՝

ա. ճոճապանակ, ծառեր և զբաղվածության համար այլ գույքի ձեռքբերման համար՝ 20,000,000 դրամ,

բ. լողավազանների կառուցում կենդանիների համար՝ 46,000,000 դրամ։

 

10) շուրջ 55,000,000 դրամ ազատավանդակների շրջակայքում փողոցային լուսավորության անցկացման՝ ձեռքբերման և ներմուծման համար, որից՝

ա. շինանյութի ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 45,000,000 դրամ,

բ. փողոցային լուսավորության անցկացման համար՝ 10,000,000 դրամ։

 

11) շուրջ 500,153,680 դրամ կրթական կենտրոնի կառուցման և հագեցվածության համար, որից՝

ա. կրթական կենտրոնի կառուցման համար՝ 250,000,000 դրամ,

բ. կրթական կենտրոնի հագեցվածության համար՝ 110,000,000 դրամ

գ. մանրախիճ ճանապարհի կառուցման և հողային աշխատանքների իրականացման համար՝ 140,153,680 դրամ։

 

12) շուրջ 85,582,520 դրամ պահեստային տարածքի և կահավորված խոհանոցի կառուցման համար, որից՝

ա. շինանյութի ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 55,000,000 դրամ, բ. կառուցման աշխատանքների իրականացման համար՝ 30,582,520 դրամ։

 

13) շուրջ455,719,000 դրամ տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների կցամասեր, կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկա (ծրագրի շրջանակներում ձեռք բերված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները մնալու են հիմնադրամի սեփականությանը և օգտագործվելու են հետագա իրականացվելիք ծրագրերում) ձեռքբերման և/կամ ներմուծման համար, որից՝

տրանսպորտային միջոցներ, տրանսպորտային միջոցների կցամասեր`

ա. 1 հատ Komatsu PC300-8M0 թրթուրավոր էքսկավատորի ձեռքբերման կամ ներմուծման համար՝ 85,000,000 դրամ,

բ. 1 հատ Komatsu D65EX-16 թրթուրավոր բուլդոզերի ձեռքբերման կամ ներմուծման համար՝ 95,000,000 դրամ,

գ. 1 հատ Komatsu WB93S-5E0 էքսկավատոր-ամբարձչի ձեռքբերման կամ ներմուծման համար՝ 43,219,000 դրամ

դ. 1 հատ սառնարանային բեռնատար -20 ցելսիուս ներմուծման համար՝ 20,000,000 դրամ,

ե. 1 հատ mercedes sprinter տրանսպորտային միջոցի ներմուծման համար՝ 19,000,000 դրամ,

զ. 1 հատ փոքր տրակտոր՝ ազատավանդակի ներսում աշխատելու համար` ներքին մաքրման համար իր կցամասերով ներմուծման համար՝ 19,000,000 դրամ,

է. 1 հատ ջրատար մեքենայի ձեռքբերման կամ ներմուծման համար՝ 20,000,000 դրամ,

ը. 3 հատ գոլֆի էլեկտրական մեքենաների (սննդի, ինչպես նաև անձնակազմի տեղաշարժն ապահովելու համար) ձեռքբերման և/կամ ներմուծման համար` 19,000,000 դրամ,

թ. 1 հատ էքսկավատոր բեռնիչի JCB 4CX SUPER ձեռքբերման կամ ներմուծման համար՝ 41,000,000 դրամ

ժ. մեքենաների կցամասերի ձեռքբերման համար` 23,000,000 դրամ։ Կենցաղային տեխնիկա՝

ժա. 1 հատ մինչև 20 տոննայանոց սառնարանի ձեռքբերման կամ ներմուծման համար՝ բանջարեղենի պահեստավորման համար՝ 14,500,000 դրամ,

Համակարգչային տեխնիկա՝

ժբ. վիդեո սերվերի ստեղծման, տեսախցիկների ներմուծման և/կամ ձեռքբերման, տեղադրման աշխատանքների իրականացման համար՝ 12,000,000 դրամ,

ժգ. համակարգիչներ և տպիչ սարքերի ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 23,000,000 դրամ,

ժդ. թակարդ տեսախցիկների, ինտերնետի ապահովման սարքավորումների, հեռահար հաղորդակցման և թվային հաղորդակցման սարքերի, օնլայն տեսախցիկների ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 22,000,000 դրամ։

 

14) շուրջ 186,000,000 դրամ՝ գյուղական համայնքներում գյուղատնտեսության զարգացման, պահպանվող տարածքների ճանապարհների ստեղծման և սպասարկման, պահպանվող անտառային տարածքներում հակահրդեհային, ինչպես նաև քովիդ 19-ի կանխարգելման միջոցառումների կատարման համար, որից՝

ա. թրթուրավոր տրակտորների և գյուղտեխնիկաների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 30,000,000 դրամ,

բ. հրդեհաշիջման համար ամենագնաց մեքենաների ձեռքբերման և/կամ ներմուծման և դրա համապատասխան կահավորման ապրանքների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 33,000,000 դրամ,

գ. հեռահար օպտիկայով գիշերատեսիլ սարքերի, տեխնիկաների, թռչող տեսախցիկների (դրոնների), այլ տեսախցիկների ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 78,000,000 դրամ,

դ. էլեկտրական հովիվների ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 33,000,000 դրամ ե. պահպանվող տարածքներին կից տեղաբնակների մրգատու/բանջարեղենային այգիների պահպանման պարագաների ձեռքբերման ծախսեր`12,000,000 դրամ։

 

15) շուրջ 350,000,000 դրամ՝ Էկո գյուղերի ցանցի ստեղծման նպատակով այլընտրանքային էներգիայի համակարգերի տեղադրման ծախսեր, որից՝

ա. այլընտրանքային էներգետիկ համակարգի ներմուծման (արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ, մարտկոցներ, քամու գեներատորներ, պոմպեր, էլեկտրական հովիվ համակարգեր (էլեկտրական ցանկապատ), ոռոգման կաթիլային համակարգեր, փողոցային լուսավորության ԼԵԴ լուսատուներ և այլն) ծախսեր՝ 300,000,000 դրամ,

բ. համակարգերի փոխադրման, տեղադրման, տեխնիկական աջակցության, սպասարկման և/կամ այլ նմանատիպ ծախսեր` 50,000,000 դրամ։

 

16) շուրջ 320,000,000 դրամ՝ Գյուղական համայնքների ջրամատակարարման բարելավման համար, որից՝

ա. խողովակների, կցամասերի և այլ նյութերի ձեռքբերման և մոնտաժման ծախսեր՝ 179,000,000 դրամ,

բ. դիտահորեր և դիտահորերի կափարիչների ձեռքբերման ծախսեր` 35,000,000 դրամ,

գ. նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծախսեր` 4,500,000 դրամ,

դ. ասֆալտապատման աշխատանքների գծով ծախսեր` 10,000,000 դրամ,

ե. հողային աշխատանքների իրականացման ծախսեր` 10,000,000 դրամ,

զ. ՕԿՋ-ների, ջրընդունիչների, քլորակայանների, ջրամատակարարման բաշխիչ ցանցի ու մաքրման և այլ հիդրավլիկ կառույցների վերանորոգման կամ կառուցման ծախսեր` 55,000,000 դրամ,

է. այլ նյութեր, կցամասեր և աշխատանքների ծախսեր` 15,500,000 դրամ, ը. պոմպերի ձեռքբերման և տեղադրման ծախսեր` 11,000,000 դրամ։

 

17) շուրջ 390,324,000 դրամ ծառատունկի կազմակերպման համար, որից՝

ա. ծառերի/տնկիների և/կամ սերմերի, բահերի, ձեռնոցների, անհրաժեշտ պարագաների, ցանկապատման, ծառատունկի իրականացման հարակից տարածքների շինությունների վերանորոգման, լուսավորման համակարգի ստեղծման, ոռոգման համակարգի խողովակների և այլ անհրաժեշտ պարագաների, ծառերի հետագա խնամքի հետ կապված դեղորայքի, պարարտանյութերի ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 220,110,400 դրամ,

բ. տնկման աշխատանքների, հսկողության և ծառայությունների ծախսեր՝ 137,213,600,

գ. ջրագծերի կառուցման, ջերմատան կառուցման և վերանորոգման ծախսեր՝ 33,000,000 դրամ:

 

18) շուրջ 45,000,000 դրամ հանրային լայն շրջանակների համար բնապահպանական կրթության և էկո-փառատոնների կազմակերպման համար, որից՝

ա. գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, կահույքի ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր` 10,000,000 դրամ,

բ. սննդի և տրանսպորտի ձեռքբերման ծախսեր՝ 20,000,000 դրամ,

գ. տարածքների, շենքերի, այդ թվում սրահների վարձակալության, տեսադարանների ստեղծման, շարժական կինոթատրոնի վարձակալության ծախսեր` 15,000,000 դրամ։

 

19) շուրջ 618,000,000 դրամ էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ աշխատանքների հետ կապված ծախսեր, որից՝

ա. կացության համար անհրաժեշտ էկոտնակների ներմուծման, կահավորման ծախսեր՝ 180,000,000 դրամ,

բ. ճանապարհի կառուցման և վերակառուցման, էլեկտրահաղորդման և ջրագծերի կառուցման ծախսեր՝ 30,000,000 դրամ,

գ. էկոզբոսաշրջության համար նախատեսված քայլուղիների, արահետների կառուցման ծախսեր՝ 15,000,000 դրամ,

դ. այցելուների կենտրոնի կառուցման ու կահավորման ծախսեր՝ 100,000,000 դրամ,

ե. քարանձավային տուրիզմի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 17,000,000 դրամ,

զ. վրանների, կիսապատրաստ էկոտնակների, էլեկտրական արևային համակարգերի, արևային էներգիայի մարտկոցների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր` 50,000,000 դրամ,

է. արևային էներգիայի համար նախատեսված սարքավորումների և տաքացուցիչների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր՝ 100,000,000 դրամ,

ը. նախագծային փաթեթների կազմման, այդ թվում նախագծանախահաշվային, ճարտարապետահատակագծային փաթեթները` 13,000,000 դրամ,

թ. հեծանիվների և էլեկտրական հեծանիվների ներմուծման ծախսեր` 23,000,000 դրամ,

ժ. տնտեսական և այլ ապրանքների ձեռքբերման ծախսեր՝ 10,000,000 դրամ,

ժա. փայտե տնակների կառուցման նպատակով շինանյութի ձեռքբերման և/կամ ներմուծման և շինաշխատանքների կատարման, ճարտարապետական նախագծերի պատվիրման և անհրաժեշտ այլ ծախսեր` 80,000,000 դրամ։

 

20) կազմակերպչական ծախսեր՝ շուրջ905,695,800 դրամ, որից՝

ա. 4 հատ Toyota pickup 4x4 տրանսպորտային միջոցի, 2 հատ Toyota land cruiser 76 տրանսպորտային միջոցի, 1 հատ Toyota land cruiser 78 շտապօգնության մեքենայի ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 107,400,000 դրամ,

բ. 1 հատ Mitsubishi pickup 4x4 տրանսպորտային միջոցի ձեռքբերման և/կամ ներմուծման համար 12,500,000 դրամ,

գ. գազի մատակարարման ծախսեր, վառելիքի ծախսեր, մեքենաների սպասարկման ծախսեր, բջջային հեռախոսակապի ծախսեր, ինտերնետային ծառայությունների ծախսեր, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսեր, էլեկտրականության ծախսեր, աուդիտի իրականացման ծախսեր՝ 805,795,800 դրամ,

դ. անտառապահների համար նախատեսված արտահագուստի, սարք/սարքավորումների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր` 20,000,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր՝ շուրջ905,695,800 դրամ, որից՝

1) 4 հատ Toyota pickup 4x4 տրանսպորտային միջոցի, 2 հատ Toyota land cruiser 76 տրանսպորտային միջոցի, 1 հատ Toyota land cruiser 78 շտապօգնության մեքենայի ձեռքբերման և/կամ ներմուծման համար՝ 107,400,000 դրամ,

2) 1 հատ Mitsubishi pickup 4x4 տրանսպորտային միջոցի ձեռքբերման և/կամ ներմուծման համար 12,500,000 դրամ,

3) գազի մատակարարման ծախսեր, վառելիքի ծախսեր, մեքենաների սպասարկման ծախսեր, բջջային հեռախոսակապի ծախսեր, ինտերնետային ծառայությունների ծախսեր, ջրամատակարարման և ջրահեռացման ծախսեր, էլեկտրականության ծախսեր, աուդիտի իրականացման ծախսեր՝ 805,795,800 դրամ,

4) անտառապահների համար նախատեսված արտահագուստի, սարք/սարքավորումների ձեռքբերման և/կամ ներմուծման ծախսեր` 20,000,000 դրամ։

 

Այլ կազմակերպական ծախսեր ծրագրով նախատեսված չեն և իրականացվելու են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի սեփական միջոցներից:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզպետարաններ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, այլ առևտրային կազմակերպություններ և

իրավաբանական անձինք:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն կներկայացվի դոնորներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

17.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան