Գլխավոր տեղեկություն
Номер
N 3899-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 11.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
10.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
10.10.2024
Дата вступления в силу
12.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3899-Ա

«10» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.15 ԵՎ Ն.ՉԱՐԲԱԽԻ Հ.59 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ֆլորա Թորոսյանի լիազորված անձ Դավիթ Արզումանյանի դիմումը՝ Ն.Չարբախի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.15 և Ն.Չարբախի հ.59 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 20.03.1996թ. հ.Ա046653 պետական ակտը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.03.2024թ. h.Հ-1982 արխիվային տեղեկանքը, 2024 թվականի փետրվարի 28-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.2941 լրացուցիչ վկայագիրը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.15 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 449.90քմ՝ փաստաթղթերում ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն, իսկ Ն.Չարբախի հ.59 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 8600.0քմ:

Քննարկվող՝ 400.0քմ և 8600.0քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են համապատասխանաբար` 10-րդ և 11-րդ գոտիներում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.08.2024թ. հ.Դ-99338-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ն.Չարբախի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.15 և Ն.Չարբախի հ.59 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները որոշվում են համապատասխանաբար՝ 400.0քմ (տնամերձ) և 8600.0քմ (վարելահող) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան