Գլխավոր տեղեկություն
Номер
N 1727-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.11.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2024
Дата вступления в силу
02.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1727-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը սույն որոշման N 12 հավելվածում նշված կազմակերպությունների կողմից 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին մատակարարված գնման առարկաների դիմաց ծախսերը ձևակերպել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվապահական հաշվառմամբ և դրանց արդյունքում առաջացած կրեդիտորական պարտքերը մարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1169 «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի 11001 «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառումով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Հույժ գաղտնի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1727-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1727-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1727-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1727-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1727-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1727-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 նոյեմբերի 2024 թվական: