հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
3 հունիսի 1991 թվականի N 381
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Ավելացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը 25 միավորով, սահմանելով այն 77 միավոր (առանց վարչական շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի):
2. 1991 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի պահպանման ծախսերը կատարել պետական ունեցվածքի ետգնումից ստացվող միջոցների հաշվին` մինչև 1,0 տոկոսի չափով:
Սահմանել, որ կոմիտեի ապարատի պահպանման ծախսերի նախահաշիվը հաստատում է կոմիտեի նախագահը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել առաջարկություն պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեի ապարատի աշխատողների պաշտոնային դրույքների, նյութական խրախուսման կարգի և աշխատանքի վարձատրության ֆոնդի մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |