Գլխավոր տեղեկություն
Номер
N 3859-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 11.10.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.10.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.10.2024
Дата вступления в силу
12.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3859-Ա

«08» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, ԴԱՎԹԱՇԵՆ 8-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.2/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 306.54ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Հակոբի Կարապետյանի (ծնված 21.09.1971թ.) դիմումը։ Երևանի Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 8-րդ փողոց հ.2/5 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 606.54քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 28.06.2021թ. հ.ԱՏ-28062021-01-0620, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 25.08.2021թ. հ.Հ-10377 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.09.2024թ. հ.20-Ել-126033 եզրակացությունը, համաձայն որի Դավթաշեն, Դավթաշեն 8-րդ փողոց հ.2/5 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387- Ն որոշումներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Դավթաշեն, Դավթաշեն 8-րդ փողոց հ.2/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմենուհի Հակոբի Կարապետյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 606.54քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 306.54քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմենուհի Հակոբի Կարապետյանին։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Արմենուհի Հակոբի Կարապետյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4. Երևան քաղաք, Դավթաշեն, Դավթաշեն 8-րդ փողոց հ.2/5 հասցեում գտնվող 606.54քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Դավթաշեն 8-րդ փողոց հ.15ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Դավթաշեն 8-րդ փողոց, հ.2/5»։

6. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

7. Ընդունել ի գիտություն, որ.

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Տ. Ավինյան