Գլխավոր տեղեկություն
Номер
N 1604-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2024
Дата вступления в силу
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1604-Ն

 

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը` համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1604-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻ ԿՈՐՍՏԻՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ

 

1․ Կազմակերպության գործարար համբավի կորստին հանգեցնող խախտումներ են կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից կատարված այն ծանր խախտումները, որոնց համար փոխադրումների գործունեության շրջանակներում ենթարկվել են քրեական կամ վարչական պատասխանատվության հետևյալ ոլորտներում՝

1) տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.

2) երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ․

3) մարդու թրաֆիքինգ․

4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ․

5) ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումներ.

6) միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի պահանջների մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտումներ.

7) գործունեությամբ զբաղվելու թույլտվությունների պահանջների խախտումներ.

8) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը․

9) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջների խախտումներ.

10) ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների և կենդանիների փոխադրումների պահանջների խախտումներ։

2․ Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների խախտումներն ըստ ծանրության աստիճանի լինում են ծանր, միջին և թեթև։

3․ Սույն ցանկի 2-րդ կետով նախատեսված ծանր խախտումներն այն խախտումներն են, որոնք վտանգում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը և երթևեկության մասնակիցների մահվան կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու ռիսկ են պարունակում:

4․ Կազմակերպության գործարար համբավի կորստին հանգեցնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման օրենսդրության պահանջների խախտումների ցանկը՝ ըստ դրանց ծանրության աստիճանի ներկայացված են աղյուսակում 1-ում։

 

Աղյուսակ 1

 

Հա- մարը

Խախտման տեսակը

Ծանրության աստիճանը

ծանր խախ- տում

միջին խախ- տում

թեթև խախ- տում

1.

Անձնակազմ

     

1․ 1

Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին (այսուհետ՝ AETR) Եվրոպական համաձայնագրով սահմանված անձնակազմի տարիքին և աշխատանքային փորձին ներկայացվող պահանջները խախտելը

 

X

 

2.

Տրանսպորտային միջոցը վարելու ժամանակահատվածները

     

2․1

Օրական 9-ժամյա վարելու ժամանակահատվածի գերազանցում, եթե հնարավոր երկարաձգումը մինչև 10 ժամ չի թույլատրվել

9 ժ<…<10 ժ

   

X

2․2

10 ժ<…<11 ժ

 

X

 

2․3

11 ժ<…

X

   

2․4

Օրական 10-ժամյա վարելու ժամանակահատվածի գերազանցում, եթե երկարաձգումը թույլատրվել է

10 ժ<…<11 ժ

   

X

2․5

11 ժ<…<12 ժ

 

X

 

2․6

12 ժ<…

X

   

2․7

Շաբաթական վարելու ժամանակահատվածի գերազանցում

56 ժ<…<60 ժ

   

X

2․8

60 ժ<…<70 ժ

 

X

 

2․9

70 ժ<…

X

   

2․10

Երկու` իրար հաջորդող շաբաթների ընթացքում վարելու կուտակված ժամանակահատվածի գերազանցում

90 ժ<…<100 ժ

   

X

2․11

100 ժ<…<112 ժ 30

 

X

 

2․12

112 ժ 30<…

X

   

3.

Ընդմիջումները

     

3․1

Անընդմեջ վարելու ժամանակահատվածի գերազանցում

4ժ 30<…<5 ժ

   

X

3․2

5 ժ<…<6 ժ

 

X

 

3․3

6 ժ<…

X

   

4․

Հանգստի ժամանակահատվածները

     

4․1

 

10 ժ<…<11 ժ

   

X

4․2

8ժ 30<…<10 ժ

 

X

 

4․3

11 ժամից պակաս օրական հանգստի ոչ բավարար ժամանակահատված, եթե օրական հանգստի նվազեցված ժամանակահատված թույլատրված չէ

…<8 ժ 30

X

   

4․4

9 ժամից պակաս օրական հանգստի ոչ բավարար նվազեցված ժամանակահատված, եթե օրական հանգստի նվազեցված ժամանակահատված թույլատրված է

8 ժ<…<9 ժ

   

X

4․5

7 ժ<…<8 ժ

 

X

 

4․6

…<7 ժ

X

   

4․7

3ժ +9ժ-ից պակաս օրական հանգստի կիսված ոչ բավարար ժամանակահատված

3ժ + (8 ժ<…<9 ժ)    

X

4․8

3ժ + (7 ժ<…<8 ժ)

 

X

 

4․9

3 ժ+(…<7 ժ)

X

   

4․10

9 ժամից պակաս օրական ոչ բավարար հանգստի ժամանակահատված` հերթապահության դեպքում

8 ժ<…<9 ժ

   

X

4․11

7 ժ<…<8 ժ

 

X

 

4․12

…<7 ժ

X

   

4․13

24 ժամից պակաս շաբաթական ոչ բավարար հանգստի նվազեցված ժամանակահատված

22 ժ<…<24 ժ

   

X

4․14

20 ժ<…<22 ժ

 

X

 

4․15

…<20 ժ

X

   

4․16

45 ժամից պակաս շաբաթական ոչ բավարար հանգստի ժամանակահատված, եթե շաբաթական հանգստի նվազեցված ժամանակահատված թույլատրված չէ

42 ժ<…<45 ժ

   

X

4․17

36 ժ<…<42 ժ

 

X

 

4․18

…<36 ժ

X

   

5․

Վարձատրության պահանջներ

     

5․1

AETR Եվրոպական համաձայնագրով սահմանված վարորդների վարձատրությանը ներկայացվող պահանջները խախտելը

X

   

6․

Տախոգրաֆի տեղադրում

     

6․1

Որևէ տեսակի տախոգրաֆ չի տեղադրվել և չի կիրառվել

X

   

7․

Տախոգրաֆի, ավտովարորդի քարտի կամ գրանցման թերթիկի կիրառում

     

7․1

Տախոգրաֆը սխալ է աշխատում (օրինակ` ոչ պատշաճ ձևով է տեղադրված, զննված, տրամաչափարկված կամ կնքված)

X

   

7․2

Տախոգրաֆը սխալ է կիրառվում (չի կիրառվում վարորդի գործող քարտը, կամավոր չարաշահում և այլն)

X

   

7․3

Գրանցման թերթիկների թիվը բավարար չէ

 

X

 

7․4

Գրանցման թերթիկի նմուշն ընդունված չէ

 

X

 

7․5

Տպելու համար բավարար թուղթ չկա

   

X

7․6

Կազմակերպությունը չի պահում գրանցման թերթիկները, տպված օրինակներն ու ներբեռնված տվյալները

X

   

7․7

Ավտովարորդն ունի ավտովարորդի մեկից ավելի գործող քարտ

X

   

7․8

Օգտագործվում է ավտովարորդի քարտ, որը տվյալ ավտովարորդի գործող քարտը չէ

X

   

7․9

Խոտանված կամ գործողության ժամկետը լրացած ավտովարորդի քարտի օգտագործում

X

   

7․10

Առնվազն 365 օր հասանելի չեն գրանցված և պահված տվյալները

X

   

7․11

Կեղտոտ կամ վնասված թերթիկների կամ ավտովարորդի քարտերի, ընթեռնելի տվյալների օգտագործում

   

X

7․12

Կեղտոտ կամ վնասված թերթիկների կամ ավտովարորդի քարտերի, անընթեռնելի տվյալների օգտագործում

X

   

7․13

7 օրացուցային օրվա ընթացքում վնասված, անսարք, կորած կամ գողացված ավտովարորդի քարտի փոխարինման համար չդիմելը

 

X

 

7․14

Գրանցման թերթիկների (ավտովարորդի քարտերի) ոչ ճիշտ կիրառումը

X

   

7․15

Թերթիկների կամ ավտովարորդի քարտի չթույլատրված հետկանչը, որն ազդեցություն ունի համապատասխան տվյալների գրանցման վրա

X

   

7․16

Թերթիկների կամ ավտովարորդի քարտի չթույլատրված հետկանչը՝ առանց գրանցված տվյալների վրա որևէ ազդեցության

   

X

7․17

Գրանցման թերթիկը կամ ավտովարորդի քարտն օգտագործվում է նախատեսվածից ավելի երկար ժամանակահատվածով, բայց առանց տվյալների կորստի

   

X

7․18

Գրանցման թերթիկը կամ ավտովարորդի քարտն օգտագործվում է նախատեսվածից ավելի երկար ժամանակահատվածով՝ տվյալների կորստով

X

   

7․19

Տվյալները ձեռքով չեն մուտքագրվում, երբ դա պահանջվում է

X

   

7․20

Ճիշտ թերթիկը չի օգտագործվում կամ ավտովարորդի քարտը չի գտնվում ճիշտ տեղում

X

   

7․21

Թերթիկի վրա գրանցված ժամը չի համապատասխանում տրանսպորտային միջոցը գրանցող երկրի պաշտոնական ժամին

 

X

 

7․22

Փոխարկման մեխանիզմի ոչ ճիշտ կիրառում

X

   

8.

Տեղեկությունների լրացում

     

8․1

Գրանցման թերթիկում ազգանունը լրացված չէ

X

   

8․2

Գրանցման թերթիկում անունը լրացված չէ

X

   

8․3

Թերթիկի օգտագործման սկզբի կամ ավարտի ամսաթիվը լրացված չէ

 

X

 

8․4

Թերթիկի օգտագործման սկզբի կամ ավարտի վայրը լրացված չէ

   

X

85

Գրանցման թերթիկում գրանցման համարը լրացված չէ

   

X

8․6

Գրանցման թերթիկում ճամփաչափի (օդոմետրի) տվյալները (սկիզբը) լրացված չեն

 

X

 

8․7

Գրանցման թերթիկում ճամփաչափի տվյալները (ավարտը) լրացված չեն

   

X

8․8

Գրանցման թերթիկում տրանսպորտային միջոցը փոխելու ժամանակը լրացված չէ

   

X

8․9

Գրանցման թերթիկում երկրի հաստատման նշանը մուտքագրված չէ

   

X

9.

Տեղեկությունների ապահովումը

     

9․1

Ստուգվելուց հրաժարվելը

X

   

9․2

Տվյալ օրվա գրանցումները տրամադրել չկարողանալը

X

   

9․3

Նախորդ 28 օրվա գրանցումները տրամադրել չկարողանալը

X

   

9․4

Ավտովարորդի քարտի գրանցումները տրամադրել չկարողանալը, եթե ավտովարորդը քարտ ունի

X

   

9․5

Տվյալ շաբաթվա ընթացքում և նախորդ 28 օրվա ընթացքում ձեռքով արված կամ տպված օրինակով գրանցումները տրամադրել չկարողանալը

X

   

9․6

Ավտովարորդի քարտը տրամադրել չկարողանալը

X

   

9․7

Տվյալ շաբաթվա ընթացքում և նախորդ 28 օրվա ընթացքում արված տպված օրինակները տրամադրել չկարողանալը

X

   

10.

Խարդախությունը

     

10․1

Գրանցման թերթիկներում գրանցված, տախոգրաֆի մեջ կամ ավտովարորդի քարտի վրա պահված տվյալները կամ տախոգրաֆից ստացված տպված օրինակները կեղծելը, թաքցնելը, ոչնչացնելը

X

   

10․2

Տախոգրաֆի, գրանցման թերթիկի կամ ավտովարորդի քարտի մանիպուլյացիան, որը կարող է հանգեցնել տվյալների և (կամ) տպված օրինակների տեղեկությունների կեղծման

X

   

10․3

Մանիպուլյացիոն սարքավորում, որը կարող է օգտագործվել տրանսպորտային միջոցում առկա տվյալները և (կամ) տպված օրինակների տեղեկությունները կեղծելու համար (միացում/լար …)

X

   

11.

Խափանումը

     

11․1

Արհեստանոցում չի վերանորոգվել

X

   

11․2

Ճանապարհին չի վերանորոգվել

 

X

 

12.

Ձեռքով տվյալների մուտքագրում տպված օրինակներում

     

12․1

Ավտովարորդը չի նշում բոլոր տեղեկությունները այն ժամանակահատվածների համար, որոնք այլևս չեն գրանցվում տախոգրաֆի շարքից դուրս գալու կամ անսարքության դեպքում

X

   

12․2

Ժամանակավոր թերթիկում լրացված չեն ավտովարորդի քարտի համարը և (կամ) անունը և (կամ) վարորդական վկայականի համարը

X

   

12․3

Ժամանակավոր թերթիկում չկա ստորագրությունը

 

X

 

12․4

Ավտովարորդի քարտի կորուստը կամ գողությունը պաշտոնապես չի հայտարարվում այն անդամ երկրի իրավասու մարմիններին, որտեղ կատարվել է գողությունը

X

   

5․ Սույն կարգի 4-րդ կետում ներկայացված ցանկում ներառված ծանր խախտումներին հավասարեցվում են 3 հատ միջին կամ 5 հատ թեթև խախտումները։

6․ Կազմակերպության ռիսկայնության աստիճանը կհամարվի բարձր, եթե կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից մեկ տարվա ընթացքում թույլ են տրվել սույն կարգի 4-րդ կետում նախատեսված խախտումներն ըստ ծանրության աստիճանի հետևյալ քանակով՝

1) ծանր խախտումներ՝ 1 հատ․

2) միջին խախտումներ՝ 3 հատ․

3) թեթև խախտումներ՝ 5 հատ։

7․ Երեք տարի անընդմեջ խախտումների պատճառով սույն կարգի 6-րդ կետով նախատեսված բարձր ռիսկայնության աստիճան ստանալու դեպքում կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: