Գլխավոր տեղեկություն
Номер
N 1054-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067).1 Հոդ.895.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2014
Дата вступления в силу
09.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1054-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2014 թ. հոկտեմբերի 2

 Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 09.02.23 N 147-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների չափերի, դրանց հաշվարկման, վճարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)

2. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու և առողջությանը վնաս պատճառվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պետական պարտադիր ապահովագրական միանվագ գումար է վճարվում`

1) ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին կամ առողջությանը վնաս պատճառված անձին՝ 455 հազ. դրամի չափով.

2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով.

3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով։

(2-րդ կետը փոփ. 09.02.23 N 147-Ն, 10.10.24 N 1599-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` ծառայողական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող ճանաչված այն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վրա, ում վերաբերյալ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված է, որ նա ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

(3-րդ կետը խմբ. 10.10.24 N 1599-Ն)

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրական գումարներ են հատկացվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացրած ցուցակների հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 09.02.23 N 147-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են ըստ բնակության վայրի՝ գանձապետարանի միջոցով` բյուջեների կատարման գործող ընթացակարգերին համապատասխան:

(հավելվածը փոփ. 09.02.23 N 147-Ն, փոփ., խմբ. 10.10.24 N 1599-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2024, N 1599-Ն 11.10.2024, N 1054-Ն
09.02.2023, N 147-Ն 11.02.2023, N 1054-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան