Գլխավոր տեղեկություն
Номер
N 1585-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.10.2024
Дата вступления в силу
05.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1585-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը, 4-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Կ․ Ուլնեցու փողոց 31 շենք հասցեում գտնվող 2746,4 քառ․ մետր ընդհանուր մակերեսով թիվ 2 մասնաշենքը (կադաստրային ծածկագիր՝ 01-012-0334-0013-002-000) անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամին (գրանցման համար՝ 222․160․02351/2000-09-13, այսուհետ՝ հիմնադրամ) կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) հետ կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան