|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի, Վանաձորի քաղաքային մարզադաշտի, Արմավիր «Հոբելյանական» մարզադաշտի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների արդիականացում և բարելավում, ինչպես նաև ազգային հավաքականների համար բժշկական պարագաների, մարզագույքի, մարզահագուստի, սարքերի և սարքավորումների պարբերաբար ձեռքբերում և գույքի բազայի թարմացում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միություն – (UEFA - Շվեյցարիա, Նիոն), Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա – (FIFA – Շվեյցարիա, Ցյուրիխ), անհատ բարերարներ, ոչ առևտրային կազմակերպություններ։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 27, ՀՎՀՀ՝ 02566915) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է`
1) Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վարդանանց 65),
2) Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վաղարշապատ, Մարգարա խճուղի թիվ 12).
3) Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աճառյան 35/31).
4) Վանաձորի քաղաքային մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վանաձոր, Անդրանիկ փող. առաջին նրբանցք 20).
5) Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Արմավիր, Հանրապետության 130):
Բնագավառը՝ սպորտ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,000,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Մարզադպրոցների սաները, մարզիկները և ֆուտբոլային ակումբները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոց |
Մարզադաշտերի արդիականացում, խաղադաշտերի խոտածածկերի փոխարինում կամ սեզոնային բարելավում, մարզադաշտերի լուսավորության տեղադրում կամ վերանորոգում, մարզադաշտերի վերակառուցում, շինարարական նյութերի, տեխնիկայի, լողավազանի ախտահանման միջոցների, հիգիենայի և անկողնային պարագաների, խոտի սերմի, պարարտանյութերի, քիմիկատների, ներքին հարդարման պարագաների, կահավորանքի, մարզագույքի, մարզահագուստի, մարզասարքերի, բժշկական պարագաների (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ), սարքավորումների, արհեստական խոտածածկի, արհեստական խոտածածկի տեղադրման պարագաների ներմուծում և ձեռքբերում` շուրջ 2,000,000,000 դրամ արժողությամբ` 2022 թվականի
մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել կամ ձեռք բերել`
1) շինարարական նյութեր` 40,000,000 դրամ.
2) խաղադաշտերի մշակման ու խնամքի տեխնիկա և պահեստամասեր` 420,000,000 դրամ.
3) լողավազանի ախտահանման և խնամքի միջոցներ` 15,000,000 դրամ.
4) հիգիենայի և անկողնային պարագաներ` 15,000,000 դրամ.
5) խոտի սերմ և պարարտանյութեր` 350,000,000 դրամ.
6) ներքին հարդարման պարագաներ և կահավորանք` 40,000,000 դրամ.
7) մարզագույք/մարզահագուստ` 680,000,000 դրամ.
8) մարզասարքեր` 60,000,000 դրամ.
9) բժշկական պարագաներ (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ)՝ 30,000,000 դրամ.
10) սարքավորումներ` 250,000,000 դրամ.
11) արհեստական խոտածածկ և արհեստական խոտածածկի տեղադրման պարագաներ` 100,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը |
Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |