Basic information
Number
N 1306-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (04.08.2023-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.24-2023.08.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.08.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.08.2023
Effective date
04.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1306-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն որոշման 3-րդ կետում՝

1) «ա» ենթակետը «մինչև վեց տարեկան» բառերից հետո լրացնել «՝ այդ թվում՝ հաշմանդամության կարգավիճակ ունեցող» բառերով, «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող միջոցներով» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննության» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատման» բառերով, «ուղեգրման» բառը փոխարինել «ուղղորդման» բառով.

2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի և ադապտիվ ֆիզկուլտուրայի) վճարովի ծառայությունների տրամադրում մինչև վեց տարեկան երեխաների համար.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation