Գլխավոր տեղեկություն
Номер
N 1552-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.10.2024
Дата вступления в силу
04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1552-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 757-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԹԱՄԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 757-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածի ցանկի «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-3-րդ կետերով․

 

«

2.

0402101900

Կաթի փոշի

Չոր յուղազերծ կաթի փոշի յուղի զանգվածային մասը ոչ ավելի 1․5%, պահել 0-20°C ջերմաստիճանում 24 ամիս և ոչ ավելի 85 % օդի հարաբերական խոնավության պայմաններում

կգ

40 000 000

Իրան

Իրան

32 844 000 000

 

3.

0405101900

Կարագ

Սերուցքային կարագ յուղի զանգվածային մասը 82․5%, պահել -18°C ջերմաստիճանում 12 ամիս և ոչ ավելի 90% օդի հարաբերական խոնավության պայմաններում

կգ

54 000 000

Իրան

Իրան

107 460 000 000

 
».

 

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «59 520 000 000» թիվը փոխարինել «199 824 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


03.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ