Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 69
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.09.2014
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.09.2014
Дата вступления в силу
06.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2014 թվականի

թիվ 69

քաղ. Մոսկվա

 

«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 029/2012) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) 29-րդ հավելվածի 2-րդ աղյուսակի «Բուրավետիչներ» բաժնում առաջին վանդակի երկրորդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վանիլին՝ հացահատիկային և մրգային հիմքով մթերքների համար6»։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

     

Ս. Ռումաս

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան