Գլխավոր տեղեկություն
Номер
N 1578-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.10.2024
Дата вступления в силу
08.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի N 1578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված կատարողականի գնահատման չափանիշները և կատարողականի գնահատման հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող (բացառությամբ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող) անձանց` օրենքով իրենց պաշտոններին համապատասխան հավելավճարները հաշվարկելու և վճարելու համար, իսկ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով տրվող պարգևատրումները հաշվարկելու և վճարելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1578-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում (այսուհետ` կոմիտե) պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատումը հիմնվում է հետևյալ չափանիշների վրա՝

1) կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատում կամ որակի բարձրացում, ինչպես նաև հարկային կամ մաքսային վարչարարության ժամկետի կրճատմանն ուղղված նախագծերի իրականացում.

2) հարկային կամ մաքսային գործընթացների պարզեցմանը (այդ թվում` թվայնացմանը), հարկային կամ մաքսային վարչարարության (այդ թվում` վերլուծական կարողությունների) զարգացմանը, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերի (այդ թվում` օրենսդրական նախաձեռնությունների գծով) իրականացում.

3) կոմիտեի լիազորությունների շրջանակներում հայտնաբերված իրավախախտումների քանակ, բնույթ, չափ կամ հսկողական միջոցառումների արդյունավետություն.

4) կոմիտեի կողմից դատական արդյունավետ պաշտպանություն.

5) հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների պարտավորությունների գանձման արդյունավետություն և չափ.

6) ներքին հսկողական կամ հաշվառման համակարգերի կատարելագործում.

7) կոմիտեի աշխատակիցների գծով ներքին կարգապահական կանոնների խախտման դեպքերի, հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունների կանխում, բացահայտում.

8) կոմիտեի աշխատակիցների աշխատանքի որակ, նախաձեռնողականություն, պատասխանատվություն.

9) կոմիտեի ծախսերի խնայողություն և միջոցների տնտեսում.

10) բարեվարքության բաղադրիչի ստուգմամբ իրականացված պատրաստման կամ վերապատրաստման հավաստագրի ստացում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

04.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1578-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

1. Կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման արդյունքում հավելավճարի ամսական առավելագույն չափ է համարվում՝

1) կոմիտեի նախագահի, նախագահի առաջին տեղակալի, նախագահի տեղակալի համար` հիմնական աշխատավարձի հնգապատիկին հավասար գումարը.

2) նախագահի խորհրդականի, նախագահի օգնականի, նախագահի առաջին տեղակալի օգնականի, նախագահի տեղակալի օգնականի համար` հիմնական աշխատավարձի կրկնապատիկին հավասար գումարը.

3) հարկային կամ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, գլխավոր հարկային տեսուչի, գլխավոր մաքսային տեսուչի, գլխավոր օպերլիազորի, գլխավոր մասնագետի համար` հիմնական աշխատավարձի եռապատիկին հավասար գումարը.

4) հարկային կամ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող ավագ հարկային տեսուչի, ավագ մաքսային տեսուչի, ավագ օպերլիազորի, ավագ մասնագետի, առաջատար մասնագետի համար` հիմնական աշխատավարձի քառապատիկին հավասար գումարը.

5) հարկային կամ մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող հարկային տեսուչի, մաքսային տեսուչի, օպերլիազորի, մասնագետի, առաջին կարգի մասնագետի համար` հիմնական աշխատավարձի հնգապատիկին հավասար գումարը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

04.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան