Գլխավոր տեղեկություն
Номер
N 327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.10.2024
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
02.10.2024
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
02.10.2024
Дата вступления в силу
01.11.2024

600.0327.02.10.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 հոկտեմբերի 2024 թվականի

N 327-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 379-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, տեխնիկատնտեսական տեղեկատվության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N 308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 379-Ն որոշման՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «և N 2-20» բառերը փոխարինել «, N 2-20, N 2-21 և N 2-22» բառերով.

2) 2-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետում «և N 2-11» բառերը փոխարինել «, N 2-11 և N 2-21» բառերով,

բ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) պետական մասնակցությամբ լիցենզավորված անձը ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածի N 2-22 ձևով նախատեսված տեղեկատվությունը, իսկ պետական մասնակցությամբ լիցենզավորված այն անձը, որի սակագների հաշվարկներում նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսեր, ներկայացնում է նաև սույն որոշման N 2 հավելվածի N 2-19 ձևով նախատեսված տեղեկատվությունը».

3) N 2 հավելվածի՝

ա. N 2-4 ձևի աղյուսակի 2-րդ կետում «ծառայութուն» բառը փոխարինել «ծառայություն» բառով,

բ. N 2-6, N 2-7 և N 2-9 ձևերի աղյուսակներին հաջորդող 3-րդ կետում, N 2-10, N 2-11, N 2-12, N 2-17, N 2-18 ձևերի աղյուսակներին հաջորդող 2-րդ կետում «դեպքերի» բառից հետո լրացնել «, որոնց մասով տեղեկատվությունը ներկայացվում է առանձնացված տողով՝ կատարելով նշում այդ մասին» բառերը,

գ. N 2-10 ձևի աղյուսակի 2-րդ կետում «գնված» բառից հետո լրացնել «(վաճառված)» բառը, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «մասնակիցների» բառից հետո՝ «և շուկայի հատվածների (բաղադրիչների)» բառերը,

դ. N 2-13 ձևի աղյուսակի վերնագրում «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» բառից հետո լրացնել «, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐՀՈՍՔԻ, ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ» բառերը, նույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Ընդամենը էլեկտրական» բառերից հետո լրացնել «էներգիա» բառը և 5-րդ կետի 2-րդ ենթակետում «էլեկրաէներգետիկական» բառը փոխարինել «էլեկտրաէներգետիկական» բառով,

ե. N 2-14 և N 2-18 ձևերի աղյուսակի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «էլկտրական» բառը փոխարինել «էլեկտրական» բառով,

զ. N 2-18 ձևի աղյուսակի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

 

«

 

5)

Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման համար հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողից

  Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589     Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589           

 

 

»

է. N 2-19 ձևում «(գործադիր մարմնի ղեկավարի) անունը, ազգանունը, ստորագրությունը)» բառերը փոխարինել «անվանումը)» բառով, իսկ «202.... թ. ..........................................-ից 202.... թ. .......................................... –ը (նշել ժամանակաշրջանը)» բառերը՝ «(20______ թվականի ____________ (եռամսյակ)» բառերով.

4) N 2 հավելվածը լրացնել N 2-21 և N 2-22 ձևերով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

2 հոկտեմբերի 2024 թ.

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի 2024 թվականի 

հոկտեմբերի 2-ի N 327-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2024 թվական: