Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-54-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2013-28.12.2012)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.26/22(756) Հոդ.551
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.04.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.05.2010
Дата вступления в силу
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) «մեքենայացված խաղ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.».

2) «խաղատուն» հասկացության պարբերությունից հանել «և (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո լրացնել «մինչև 2013 թվականի հունվարի 1-ը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության «խաղատուն կազմակերպել» բառերը փոխարինել «կենդանի շահումով խաղ կազմակերպել» բառերով:

 

Հոդված 5. Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաներն ուժի մեջ են մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. մայիսի 18

Երևան

ՀՕ-54-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2012, ՀՕ-231-Ն 28.12.2012, ՀՕ-54-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան