ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3646-Ա |
«24» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 29.07.2024 թվականին հայտարարված ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-24/99 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման և պահպանման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԷՆԵՐՋԻ ՖԱՔԹՐԻ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա է եղել անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ. ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 16.08.2024 թվականին Մասնակցին ծանուցվել է հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունը, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը չի շտկվել: Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել:
Գնման ընթացակարգի շրջանակում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 17.09.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.
1. «ԷՆԵՐՋԻ ՖԱՔԹՐԻ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|