Գլխավոր տեղեկություն
Номер
N 1544-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.09.2024
Дата вступления в силу
01.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1544-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԱԿ-ՃԱՐՄԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի N 40 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրին դասվող կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակի՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչյուր տարվա համար 6,2 մլն մետրից ոչ ավելի ծավալով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի N 40 որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրին դասվող կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԱԿ-ՃԱՐՄԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրին դասվող կայծակ-ճարմանդների և դրանց մասերի առանձին տեսակի (այսուհետ՝ ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում՝

1) մաքսային հայտարարագիր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմնի) կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն:

3. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է՝ հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունը։

4. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակն սպառվել է։

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2024-2025 թվականների ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն սույն որոշմամբ նախատեսված արտոնության կիրառմամբ ներմուծված ապրանքերի մասին տեղեկատվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


30.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: